Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Ծաղրված է քաղաքական ժողովի անդամների անպատասխանատվությունը։

2. Նկատի ունի Մ. Խրիմյանին, որի հրաժարականիդ հետո պատրիարքական աթոռը մինչև Ն. Վարժապետյանի ընտրությունը թափուր էր։


ԸՆԴՀԱՆՈԻՐ ԺՈՂՈՎՈ ԸՆՏՐՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 27-ին (№ 183)։


ՄԵՂՈՒԻՆ ՀԻՎԱՆԴԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 27-ին (№ 183)։

1. Խոսակցությունը Գ. Այվազյանի «Մամուլի» և Պարոնյանի «Մեղուի» միջև է։ «Մամուլը» իրեն է վերագրում Բերայի հայոց գերեզմանատան պահպանումը։ Նա իր թերթի խափանումը պատճառաբանում է այն պայքարով, որ վարել էր հանուն Բերայի գերեզմանատան (տե՛ս «Բողոք մեռելոց», ծանոթ. № 2)։

2. «Հայկ» — Ըստ ազգային ավանդության, հայերի նախահայրը, որն արիաբար կռվեց ասորական բռնակալ հսկա Բելի դեմ, սպանեց նրան և համայն մարդկությունը ազատեց ստրկությունից։

3. Ալքազարը ազգային կալվածք էր, պետությունից բռնագրավված և կրկին վերադարձված (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Խայթվածք», 1874, ծանոթ. № 4)։

4. Ակնարկում է «Մեղուի» 1873 թվականի հունվարի 12-ի (№ 120) համարում տպագրված ծաղրանկարը (տե՛ս «Մեղու առ Պ. է. Ե.», ծանոթ. № 2)։

5. Ակնարկը անհայտ է։

6. Խոսքը Նար Պեյի Պեշիկթաշից Իզմիր մեկնումը պատկերող ծաղրանկարի մասին է (տե՛ս «Ծանոթություն», ծանոթ. № 1)։

7. Տե՛ս «Մեղուի դեմ հարձակողներուն»։

8. «Հեյալ» — Թուրքական ժողովրդական ներկայացման տեսակ։

9. Այս տողերով Պարոնյանը Այվազյանին հիշեցնում է ծառա լինելը, այսինքն ստորաքարշությունը հարուստների առջև։

10. Պարոնյանը նկատի ունի իր և Հ․ Կյոչեյանի պայքարը (տե՛ս «Մեղու առ վսեմափայլ Հակոբ էֆենտի Կյոչեյան», «Թե ինչու Կյոչեյան էֆենտի Մեղուեն ավելի բարեկամ ունի» և «Առ վսեմափայլ անվանակիցդ իմ Կյոչեյան էֆենտի»:

11. Տե՛ս «Մամուլի լեզուն»։

12. Ակնարկում է Վասակին, սպասավորել նրան, նշանակում է հայրենադավ լինել։

13. Համաձայն Կարապետ վարդապետ Շահնազարյանի կտակի և Նուպար Փաշայի դրամական աջակցության, Պոլսում, 1865 թվականին հիմնագրվեց Նուպար- Շահնազարյան արական հայտնի վարժարանը։


ՆՈՐ ՎԻՃԱԿԱԳՐՈԻԹՅՈԻՆ

Աոաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 31-ին (№ 184)։