Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՈՐԾՔՈՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ

Նկատելով, որ դադրած թերթերը երկրորդ անգամ հրատարակվելնուն ավելի ընդունելություն կը գտնեն արգո հասարակութենեն, նկատելով, որ լրագրական տեսչությունը անփույթ գտնվեցավ մեր Եփրատը դադրեցնելու, մենք հարկադրվեցանք զայն դադրեցնել ասկե երեք չորս ամիս առաջ։

Նկատելով, որ չպիտի կրնայինք զայն կանոնավոր կերպով հրատարակել, ստիպվեցանք կանոնավոր կերպով դագրեցնել:

Մենք կը փափագինք, որ մեր բոլոր գործերր կանոնավոր ըլլան։

Մեկ խոսքով սնանկացավ Եփրատ, յուր մեծապատիվ բաժանորդացը պարտական մնաց, չհուսահատեցավ սակայն, և ահա իրեն տեղ Մեղու ղրկելով կըսկսի հին պարտքը վճարել, նոր պարտքեր պատրաստելու համար։

Առանց պարտքի թերթ չկրնար ըլլալ, քանի որ ամեն օր պարտք և իրավունք կաղաղակեն։

Այս խոսքերն ընելով կուզենք հասկցնել բոլոր թերթերուն, որ եթե օր մալ իրենք սնանկանալ բարեհաճին, չմոռնան իրենց պարտքը վճարել։

Գալով Եփրատա մեծապատիվ բաժանորդաց, երեք չորս ամիսի չափ զիրենք առանց թերթի թողած ըլլալնուս համար ներումս խնդրելով, կը խոստանանք, որ Մեղու պիտի կրնա այս անգամ զիրենք ավելի գոհ ընել ի շնորհս պարոն Գոգցես Իմնի՝ որ զվարճախոս լրագրի մը համար անսպառ նյութոց գնայուն աղբյուր մէ։

Դարձյալ փիլիսոփային մեկը կըսե «ժամանակը կանցնի կըսենք, բայց կը սխալինք, ժամանակը կը կենա մենք ենք որ կանցնինք»։

Որչափ տող, այնչափ ալ ճշմարտություն. եթե չես հավտար