Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն տեղ, բացի մեր քովեն։ Խումբ մը մարդիկ օրինավորություն քարոզել կեղծելով ժողովըրդյան ձեռքեն ամեն իրավունք կը հափշտակեն և կ՚ըսեն.

«Քանի որ երեսփոխանությունը դու ընտրեցիր, ա'լ անոր գործին, ընթացքին խառնվելու չես»։

Բայց երբ ժողովուրդը տեսնե, որ երեսփոխանութիւնը հակասութեան մեջ է, ապօրինավորության մեջ է, ան ատեն ի՞նչ ընե։

Բան մալ ընելու չէ, ըսինք ա', լեզուն բռնելու նստելու է, և եթե ընելու բան մր ունի, ան ալ մազերր փեթտելն է, ուզածին չափ կրնա մազերր փեթտել, լալ և ազգին վիճակը ողբալ։ Լի ու լի ազատություն ունի լալու և աշխարելու, բայց յուր ցավը Ընդհանուր ժողովին ներկայացնելու իրավունք չունի, որովհետև երեսփոխանությունը ինք ընտրած է եղեր։

Մենք կր հարցնենք այդ օրինասեր պարոններուն, թե մյուս ազգաց մեջ ժողովներ կը լուծվին նե այդ ժողովները իրենք իրենցմե՞ ընտրված են, չէ նե ժողովրդեն։

Մենք ալ կը դատապարտենք, և միմիայն ի սեր օրինավորության այն ցույցերը, որք ժողովի դեմ կ՚ըլլան, բայց դատապարտելով կը դատապարտենք այդ ժողովն, որ ինք պատճառ և տեղի կուտա այդ ցույցերուն։

Երբ կը տեսնեմ, որ տուն մը կը բռնկի, չեմ դատապարտեր տունը, զայն բռնկցնողը կը դատապարտեմ։

Մեր օրինասեր պարոններն ասոր հակառակը կ՚ընեն և կը դատապարտեն այն տունը, զոր ուրիշ մը բռնկցուցած է, հանցավոր է այդ տունը, կ՚ըսեն, որովհետև կ՛երի կոր։

Ժողովրդյան մեջեն խումբ մը մարդիկ հա յտարարություն մը հաներ են երեսփոխանաց ոմանց դեմ, և եթե այդ մարդիկ հանցանք մը ունին, ան ալ սա է, որ այդ հայտարարության տակը ստորագրություննփն դնելով լրագրի մը մեջ հրատարակել տվաժ չեն։ Երեսփոխանությունն առիթ տված է, որ ժողովուրդն այս մի. ջոցին դիմե, որովհետև այս մասին երեսփոխանության ներկայաըված հանրագիրներն բարձի թողի մն՛ացած են։

Օրինասերք ոմանք կ՚ըսեն, թե այդ հայտարարությունը հանուն ժողովրդյան եղած է և մենք չենք ընդունիր։ Եթե չեն ընդունիր, պարտավոր են այդ հայտարարությա՚ն մեջ տեսնված ամբաստանությունները հերքել. եթե չհերքեցին, անոր համամիտ են ըսել է. եթե համամիտ են, ուզեն չուզեն իրենք ալ անոր մեջը պիտի ըլլան, եթե հայ են, եթե Սահմանադրասեր են, որովհետև այդ հայտարարության մեջ երեսփոխանության հակասահմանադրաբար