Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարչությունն խեղճին վրա կը մտմտա՞ կոր, տնտեսական խոըհուրդը միջոց մը կը փնտրե՞ կոր:

Ո՞վ դիտե, իրենց նայելու րլլաս նե' կ'աշխատին կոր, սնտուկին Նայելու ըլլաս նե՝ մեջը բան չկա։

Ի՞նչպես ուրեմն սնտուկը յուր պարտքը պիտի վճարե ու ստակի երես պիտի տեսնե։

Հետևյալ կերպով.

Մարդուն մեկը, որ պարտքը վճարեըու համար ամեն միջոցներ ձեռք առած ու չէ հաջողած, առջի օրը գինետուն մը կը մտնե ու կսկսի օղի տնկել։

Մեկ կողմեն կը խմեր և ամեն մեկ գավաթին մեյմեկ խոսք կըներ։

Առաջին գավաթին՝ խե՜ղճ վիճակ ըսավ։

Երկրորդին՝ ի՞նչ պիտի ըլլա իմ վիճակս ըսավ.

Երրորդին՝ ամեն կողմ պարտք։

Չորրորդին՝ վաղը նորեն պիտի գան, ստակ պիտի ուզեն, պիտի պոռան։

Հինգերորդին՝ ա՛լ չեմ կրնար համբերել։

Վեցերորդին՝ ընտանիքովս խեղճ պիտի ըլլամ։

Յոթերորդին՝ ինքզինքս սպանելու որոշում կուտամ կ՝երթա կր լմննա։

Ութերորդին՝ ինչո՞ւ սպաննեմ ինքզինքս։

Իններորդին՝ պարտական մինակ ես չեմ ա՛, ամեն մարդ պարտք ունի։

Տասներորդին՝ Պատրիարքարանն ալ պարտք ոմնի ու չկրնար կոր վճարել, ամեն տարի փոխառություն կ՝ընե կոր........

Տասնմեկերորդին՝ բայց բանտը պիտի դնեն եղեր, թող դնեն, այդ բանտերը շինողը հարկավ բան մը դիտե, պարապ մնալու համար շինված չեն յա անոնք։

Տասներկուերորդին՝ քանի մ՝օր բանտը կը մնամ վերջը կ՝ելլամ ։

Տ ասներեքերորդին՝ այո՛, այո՛, ստակ մը չեմ տար, արդեն չունիմ որ տամ, հոգիս չպիտի տամ ա՛։

Տասնչորսերորդին՝ վաղը ստակ ուզելու գան նե կը վռնտեմ։ Մեռնելու չեմ յա՛։

Իրավունք ունի մարդը, մեռնելու չէ յա, եթե պարտք ունեցողներուն մեռնիլ պետք ըլլար, էն առաջ Պատրիարքարաննիս մեռնելու էր։