Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Անցյալ տարիներու մեջ փորձառու չեղար, կըսեն մեզ խրատատու լրագիրք։

Չեղա, առջի տարվան <<բանթուֆլաս» քիթեն պատռեցավ. անցյալ տարի փորձառու եղանք ըսելով աշխատեցանք, որ քիթը չպատռենք, եկու տես որ աս տարի ալ տակեն բացվեցավ, Միթև ամեն «բանթուֆլա>> միշտ քիթեն կը պատռի...:

Ինչ ընելու է ուրեմն։

Խելացին այն է, որ նոր տարին առած ժամանակը ուշադըրությամբ կը քննե զայն, անոր տկար կողմը կը տեսնե և իր գործերն անոր համեմատ կը կարգադրե:

Այս տարին ստակի կողմե շատ տկար կ. ուստի, այս տարի բոլոր ուժերնիս խնայողության տալու ենք։ Ազգային սնտուկը, որ բարերար անձանց շնորհիվ (եթե ազգին մեջ կան անզատներն հանիրավի վնասու ենթարկվող անձինք, կան նաև ազգ մը վնասեն՛ փրկող բարերար անձինքJ պարտքե ազատեցավ, աշխատելու ենք, որ նորեն պարտական չընենք, որովհետև պարտք վճարելն օր ըստ օրը կը դժվարանա կոր։

Դասատուներու պարտք ունեցող թաղականներն պարտքերնին այս տարի ալ վճարելու չեն, որովհետև այս տարի ստակի սովն ավելի սաստիկ պիտի ըլլա, չըլլա որ վարժարաններն առանց դասատուի մնան։

Վերջապես, ընթերցող, այս տարի պարտք վճարելու տարի չէ, պարտք դիզելու տա տա...փուո'ւու տարի է։ Այս ըսածնիս իբրև սկզբունք բռնելով անոր վրա հիմնելու ենք ընթացքնիս։

Ամեն տարի կարի ուրախությամբ և խնդությամբ հասուսցե։

Ածուխ չունեցող աղքատներուն դողալ կը բարեմաղթենք. կամուրջի վրա սահելով իյնող ու թևերնին կոտրողներուն վարպետ խըրըխճիներ։

Շիրքեթի խայրիեի 15 թիվ շոգենավն ու փտած խալաթներն շատ տարիներու հասցնե։

Մասիան ու Օրագիրն մեկ բարձի վրա ծերանան։

Մեր ընթերցասեր ագգայիններն ազգային լրագիրներե հեռի պահեսցե։

Թատրոնի հազարավոր ընթերցողներն ամեն տեսակ փորձանքեն ազատ պահեսցե, Թատրոնն ալ...

Զայն չունեցող դերասաններն երգելու ատեննին ճաթելե անփորձ պահեսցե։