Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏԵՐԱԿԱՆ

<1>

Լա Պել էլենի ներկայացումներն ծափահարություններով և ոտնահարություններով ընդունվիլ սկսան։

Վարդովյան էֆենտի վարջությունն անցյալ երկուշաբթի Բերա, գաղղիական թատրոնին մեջ ներկայացնել տվավ հիշյալ քնարերգական դյուցազնակատակը (Ռուսինյան էֆենտիեն կը խնդրենք, որ օբերա պուֆին հայեբենը ղրկե մեզի։

Գարագաշյանք փոխ առ փոխ փայլեցուցին խաղը. Թրյանց. Պենկլյան, Նալյան և Թոսպաթյան էֆենտին երն ամեն այն հաջողակությամբ կատարեցին դերերնին, ինչպես նաև Չափրաստճյաե և Սանճաքճյան էֆենտին երն։

Ապրի' ուրեմն Վարդովյան էֆենտին, ինչ թերություններ ալ որ ունենա, որ ամեն թշնամաց և ճիզվիթությունց դեմ դնելով այսպիսի դժվարատար պաշտոն մը անվհատ հառաջ կը տանի և օտար ազգաց կը ցցունե, որ հայերն այս ճյուղին ալ ճաշակ ունին, թե հայոցմե ալ ընտիր դերասաններ և դերասանուհիներ կրնա եքնել։

Ապրի' նաև դերասանական խումբը, որ յուր ջանքովն ու եռանդովն Վարդովյան էֆենտիին աջակից կ՝ըլլա անոր ամեն ձեռնարկությանցը մեջ։

Այս խումբն անցյալ շաբթու Մալթայի ծովասպատակներ անուն թատրերգությունը տված է։

ԿԵՆԱՑ ԲԱԺԱԿԸ

Եթե կ'ուզենք, որ թատորնն իր նպատակին հասնի, ուզելու ենք նախ, որ ազգային թատրոններն ազգային մուությունն երն հարվածող, կամ ծաղրող խաղեր ներկայացունեն. ամեն ատեն, շարունակ օտար ազգաց խաղերը ներկայացնելն, անոնց մուություններն տեսարան հանելը կրնա զբոսեցուցիչ ըլլալ այլ ոչ օգտակար։

Ցավ է մեզ ըսեր որ այս օրվան օրս ազգային թատրոններու մեջ ավելի օտար լեզուներե թարգմանված խաղեր կը ներկայացվին, քան թե մեր ազգային եղծումներն հարվածող խաղեր։

Թատրոնի վարչությոսնը ինքզինքը կարդարացունե առարկելով «Ինչ ընեմ, ազգային խաղեր գրող չունինք, և եթե քանի մը