Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգն այսօր ստակ չունի,

Ստակի պետք ունի,

Ապա ուրեմն փոխառություն ընելու է։

Կարծենք տրամադրութիւնն ալ ասկից ավելի րան մր չրսեր։

ՎԵՐՋԻՆ ԴՐՈՇՄ

-Ի՞նչ պիտի ընենք, խմբագիր էֆենտի, մարտը մոտեցավ։

- Ի՞նչ ըսել կուզես, մարտը մոտեցավ տեյի՝ սանքի կարծի՞ք փոխենք ըսել կուես։

- Չէ, դրոշմի տուրքէ պիտի տանք, ստակ տուր, որ երթամ դրոշմ առնեմ ու փակցունել սկսիմ։

- Բաժանորդներեն ստակ գա նե՝ բան մը կ՚ընենք։

- Չգա՞ նե ինչ կընենք։

֊ Չգա նե դրոշմը կերթաս կառնես, վերջը ստակը կուտանք։

- Ստակը չառած մարդու դրոշմ կուտա՞ն, տպարանապետ, գրաշար, կամ ցրվիլ չեն, որ վաղը կուտամ ըսելով խաբես:

- Ի՞նչ ընենք հիմա, ստակ չունինք իջտե։

- Անանկ է նե լրագիրը չելլար։

- Ինչո՞ւ չպիտի ելլա, խմբագիրե մը քիչ մը դրոշմ փոխ կ՚առնենք, կը գործածենք։

- Բանը հոն է, որ չծախված թերթերեն ալ տուրք պիտի առնվի։

- Անանկ է նե շատ չենք տպեր, կսպասենք, մեկը դա, ուգե նե' հատ մը կը տպենք կուտանք։

- Ասանկով գլուխը կելլնվի՞։

- Կելնվի, չելնվիր, ճամբան աս է, դուն աշխատե, որ լրագիրը շատ ծախվի։

- Փուլու ըլլա նե կը հուսամ, որ ծախվի։ Ուրիշ միջոց մալ կա, բայց կամչնամ կոր ըսելու։

- Ի՞նչ է։

- Սա լրագիրնիս Բերայի մոտիսթրայի խանութները ծախել տանք նե ինչպես կըլլա, ան խանութները շատերը կելնեն կը մտնեն։

— Աս աղեկ է, չուտ ըրե, գնա բարեկամներեդ մեկեն ստակ ուզե, դրոշմի գործր լմնցուր։

- Չտա՞ն նե։