Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏԱՍԽԱՆ

Ջեր խնդիրն խնդրակարգի մեջ անցավ. նկատողության առնվի նե՝ իմար կուտամ։ Հանգիստ եղեք։

Թատրոն

ԽՆԴՐՈՑ ՊՏՈԻՅՏԸ

Երեսփոխանական ժողովն կանոնադրություն ընդունելեն ի վեր խնդիրներն տեղ մը կեցած չունին, այնպես որ Ընդհանուր ժողովին ներկայացյալ խնդիր մը գտնել հարկ ըլլա նե՝ ոստիկանության դիմելե զատ ուրիշ միջոց չկա։

Օրինակի համար, երեսփոխանության երթաս հարցունես, որ այդ ինչ խնդիրն ո՛ւր է, նախաձեռնության դիվանը գնաց, հոն գնա, կ’ըսե։ Այս պատասխանին վրա նախաձեռնության դի վանին կը դիմես և խնդիրդ կը հարցունես, հոնկից ալ կը պատասխանեն, որ այդ խնդիրը քիչ մը առաջ հոս էր, հիմա խմբագրության դիվանը գնաց, ետևեն վազես նե՝ հոն կը գտնաս։ Վագելով, հևալով խմբագրության դիվանը կ՚երթաս, բայց կը նայիս, որ փնտրած խնդիրդ հոն գացեր, ոտքի վրա սիկառ մը խմեր ու դաստիարության դիվանը գացեր է, դաստիարակության դիվանը կը վազես, խնդիրը կալվածոց դիվանին գացեր է, կալվածոց դիվանը կ՚երթաս հոն գտնալու հույսով, հույսդ պարապ կ՚ելնե, անկից ալ պատասխան կուտան, որ ձեռնհասության դիվանը գնաց. այս ուսահատական պատասխաններուն վրա, վհատություն մը կ՚զգաս և ձեռն ի ճակատ կը պոռաս, ով կանոնադրություն, այս խնդիրներն ինչո՞ւ այսչափ կը պտըտցունես և զիս կը հոգնեցունես։

Կանոնադրության պետքն խոստովանելով հանդերձ երեսփոխ ան ական ժողովո մեկ տարվան ատենագրությանց հենլով՝ կրնանք ըսել, որ Ժողովն խնդիրները դիվաններե դիվաններ ղրկելե ժամանակ չունեցավ ազգային կենսական խնդիրներով զբաղելու։

Ի՞նչ եղավ դաստիարակության խնդիրն, որ երթալով ազգին ապագային կ՚սպառնա. ի՞նչ եղավ հարստահարությանց խնդիրն, որ մեր արյունակիցներն կը ճմլե,ու կը ճնշե. արդյոք ըստ կանոնադրության ասոնց նկատողության առնվելու ժամն հասած չէ՞ տակավին, չէ նե՝ ասոնց համար ալ զատ զատ դիվաններ պիտի կազմ վին։