Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


չափ, անոնցմե աղեկ կրնամ պարապ նստիլ, չըկրնամ նստիլ նե թող ճամբեն։

- Խելքս չհ ասնիր, որ պարապ նստողներուն ամսական տան։

- Կուտան կոր, որ խելոք նստին։

- Պատրիարքարանի գործերն ո՞վ կը տեսնե կոր։

- Երեք հոգի կա, որ նստած շարունակ կը գրեն, և որ միշտ պետք են, մնացածներն մեյ մը վար կը վազեն, մեյ մը վեր, կամ խահվե կը խմեն, կամ սիկարա կը ծխեն, կամ կերակուր կ՚ուտեն, քանի անգամ որ Պատրիարքարան գացեր եմ նե ասանկ տեսած եմ։ Ես ալ ձեռքս եկածին չափ կրնամ վեր վար վազել, և ինչո՞ւ ամսական մ’ալ ես չառնեմ։

- Խնդիրր փոխվեցավ հիմա, ըսելե որ գործերնուն վրա չեն կայն իր կոր։

- Խնդիրր չփոխվեցավ հիմա, ըսել է որ գործ չկա, որ գործերն ուն վրա կայնին. մեկ մարդու ընելիք գործը չորս մարդու տվեր են. օրը կամ շաբաթը երկու տող տաճկերեն գիր պիտի գրվի և ասոր համար չորս գրագիր կա, ամեն մեկ գրագրին շաբաթը կես տող գիր կ’իյնա։ Ասոնց մեկը կը խմբագրե, մյուսը մաքուրի կ’առնե, մյուսն կ’ընդօրինակե, մյուսն ալ վրան փոշի ցանելով դիրերը կը չորցունե։ Իմացա, որ գրագիր մ՚ալ թուղթը ծալլելու համար պիտի բռնվի եղեր, ի՞նչպես ընենք, որ սա պաշտոնը մենք առնենք։

- Սրբազան Պատրիարքին գնա աղաչե։

- Նորին սրբազնությունր Ժողովին կարծիքն չառած բան մը չըներ։

- Փափազյան էֆենտիեն հանձնարարական նամակ մը առնես սրբազան Պատրիարքին տանիս նե։

- Աղեկ ըսիր, այն ատեն ժողովներուն կարծիք հարցունելու պետք չմնար։

- Նորին սրբազնությունն այնչափ կը սիրե՞ Փափազյանը։

- Այո՛, Պողոս վարդապետեն, Ամբրոսիոս վարդապետեն ավելի կը սիրե. բարի մարդր ո՞վ չսիրեր։

- Ատանկ է նե Փափազյան էֆենտիի շնորհիվ կրնանք Պատրիարքարան մտնալ։

- Խոստովանիմ և հավատամ։

- Ատանկ է նե գործ մը չտեսնելով ամսական առնողներուն համար ալ հավատա։