Jump to content

Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրելիս, ձեզ ողջունում եմ, պատիվ ունիմ ձեզ ողջունելու, սիրելիս, դուք պատիվ ունիք ողջունելու, սիրելիս, ա՜հ, սիրելիս, տվեք ինձ երկու մեճիտիե, սիրելիս։


ԿՆԱՈՂՈԻԹՅՈՒՆՔ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի օգոստոսի 23-ին (№ 161)։


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

<2>


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 օգոստոսի 23-ին (№ 161)։

1․ Հռովմեական հարուստ ազգայինը Հ. Կեոչեյանն էր, որի դեմ Պարոնյանը «Մեղվի» մեջ հանդես եկավ սուր հոդվածներով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, VIII հտ., «Մեղու առ վսեմափայլ Հակոբ էֆենտի Կեոչեյան», «Առ վսեմափայլ անվանակիցդ իմ Կեոչեյան էֆենտի», և «Թե ինչու Կեռչեյան էֆենտի Մեղուեն ավելի բարեկամ ունի»)։

2. «Անդիի կողմ» արտահայտությամբ Պարոնյանը նկատի ունի Վարդովյանի հակառակորդներին, տվյալ դեպքում Տ. Չուխաճյանին, որը վայելում էր Հ․ Կեոչեյանի հովանավորությունը։


ԵՐԵԿՎԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՎՈՎԸ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի оգոստոսի 30֊ին (№ 162)։

1. Խոսքը վերաբերում է Սսո կաթողիկոս Մկրտիչ Քեֆսիզյանին (1871-1894), օրը հայտնի է եղել իր գրամամոլությամբ։


ԳՈՐԾ ՉԱՆԱՑ ԱԼ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի օգոստոսի 30֊ին (№ 162), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


<ՀԻՎԱՆԴՆԻԴ ԻՆՉՊԵՍ ԵՎԱՎ…>


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի օգոստոսի 30֊ին (№ 162)։

1. Պարոնյանը հաճախ է ծաղրել անգործությունն ու ծուլությունը ուսումնական խորհրդի, որին համարել է հավիտենապես քնած:


ԽՈՐՀՐԴԱԾՈԻՅՈԻՆՔ ԹԱՏՐՈՆԻ


Առաջին անգամ լույս են տեսել «Թատրոնում», անստորագիր. 1875 թվականի օգոստոսի 30֊ին (№ 162). սեպտեմբերի 6-ին, 20-ին, 27-ին (№ 163,165, 166)։