Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
նախագիծ

ԺԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միջազգային իրավունքով Հայաստանի
Հանրապետությանը վերապահված տարածքի մի մասի
վրա Հայաստանի Հանրապետության
ինքնիշխանության վերականգնման վերաբերյալ



1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի
Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների
կողմից ստորագրված Մոսկվայի հռչակագրի (02.11.2008թ.) այն
հիմնադրույթով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության
քաղաքական լուծումը դիտարկվում է «միջազգային իրավունքի
նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված
որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»,
2. համոզված լինելով, որ միջազգային իրավունքով Հայաստանի
Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքի
վրա ՀՀ ոտնահարված ինքնիշխանության վերականգնումն է
միայն հայոց պետականության հարատևման և հայ ժողովրդի
գոյատևման երաշխիքը,
3. վստահ լինելով, որ քաղաքացիների անվտանգության ապահովումը,
երկրի տնտեսական զարգացման ու բարեկեցության համար
նպաստավոր պայմանների ստեղծումը հնարավոր է միայն որոշակի
կենսապայմանների առկայության դեպքում,
4. նպատակ ունենալով ողջ տարածաշրջանում հաստատել հարատև
ու կայուն խաղաղություն, որը կարող է խարսխված լինել միայն
արդարության և Հայաստանի Հանրապետության հանդեպ միջազգային
կազմակերպությունների ու առանձին պետությունների կողմից
ստանձնած պարտավորությունների լիակատար իրականացման վրա,
5. ի մտի ունենալով, որ որևէ սահման անվավեր և անօրինական
է, եթե այն կայացել կամ ամրագրվել է անվավեր և անօրինական
պայմանագրի կամ նման այլ փաստաթղթի հիման վրա և, ըստ
այդմ, նրա վրա չեն կարող տարածվել միջազգային իրավունքի
սկզբունքները, այդ թվում նաև, այսպես կոչված, սահմանների
անձեռնմխելիության սկզբունքը,
6. հավաստելով, որ «ազգերի միջև իրավահավասարության և
ժողովուրդների ինքնորոշման վրա հիմնված բարեկամական