Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարաբերությունների զարգացումը» որպես նպատակ ներառված է
ՄԱԿ-ի կանոնադրության մեջ (հոդված 1, § 2),
7. վկայակոչելով, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող
միջազգային իրավունքի սկզբունքների, պետությունների միջև
բարեկամական հարաբերությունների և համագործակցության
մասին հռչակագրի (17.10.1970թ.) «Յուրաքանչյուր պետություն
պարտավորված է միասնական և անհատական գործունեությամբ
աջակցել իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման
սկզբունքի իրականացմանը»,
8. առանձնանշելով, որ Ադրբեջանական Հանրապետությունը
հայոց պետության դեմ իրականացնելով լիակատար շրջափակում,
և ի հետևանք Հայկական ՍՍՀ և հետագայում Հայաստանի
Հանրապետության դեմ իրականացրած չհրահրված և չարանենգ
նախահարձակումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության
տարածքի մի մասի զավթման պատճառով (Արծվաշեն բնակավայրը),
այսինքն «պետության տարածքային ամբողջականության և
քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ
ուժի կիրառումից» ձեռնպահ մնալու սկզբունքի ոտնահարումը ի
չիք է դարձրել վերոհիշյալ սկզբունքի իրավունքը Ադրբեջանական
Հանրապետության համար,
9. նշելով, որ Արցախը (Դաշտային և Լեռնային Ղարաբաղը) և
Նախիջևանը Ադրբեջանական ՍՍՀ ենթակայության ներքո են հայտնվել
միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության կոպիտ
խախտումներով, համապատասխանաբար Ռուսաստանի կոմունիստական (բանվորական) կուսակցության կենտրոնական կոմիտեի
Կովկասյան բյուրոյի 05.07.1921թ. որոշմամբ և Մոսկվայի
(16.03.1921թ.) ու դրանից ածանցվող Կարսի (13.10.1921թ.) անվավեր
ու անօրինական պայմանագրերի 3-րդ և 5-րդ հոդվածների հիման վրա,
10. վկայաբերելով Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի
1969թ. կոնվենցիայի 53-րդ հոդվածը, որով պայմանագիրն
անվավեր է համարվում, եթե կնքման պահին հակասել է
միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքի՝ jus cogens-ի,
11. ճանաչելով վերոհիշյալ Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի
(13.10.1921թ.) պայմանագրերի անվավերությունը ստորագրման
պահից, քանի որ երկուսն էլ կնքվել են միջազգային իրավունքի
անբեկանելի սկզբունքների՝ jus cogens-ների, բացահայտ,
բազմակի և կոպիտ խախտումներով,