Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծրագիրը համազգային նպատակ ու պետական քաղաքականություն չի դարձել: Մանր հաջողություններն ու դրանց մասին մեծմեծ խոսելը երկիրը չեն փրկի: Քաղաքական շամանությամբ երկիր պահել հնարավոր չէ:

Եկել է գործնական ծրագրերի ժամանակը:

Մեր ազգային էպոսի վերջին ճյուղի հերոսը՝ Փոքր Մհերը, պարտության մատնեց հարազատ հորը՝ անպարտ Սասունցի Դավթին, ապա անզավակ գնաց անէանալու Ագռավաքարի որջի մեջ: Միթե՞ հայ ժողովուրդը, պարտություն կրելով ինքն իրենից, պիտի անզավակ փակվի պատմության Ագռավաքարի մեջ:

02 հուլիսի, 2009թ.