Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

A.T. Ըստ Ձեզ, այս արձանագրություններն ինչպե՞ս կանդրադառնան
թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Ա.Պ. Կարծում եմ՝ սկզբում Ադրբեջանում մի փոքր թատերական
աղմուկ կբարձրացնեն այս հարցի շուրջ, սակայն շատ արագ
ամեն ինչ իր տեղը կընկնի: Վստահ եմ՝ մինչև հանրությանը
ներկայացնելը, արձանագրությունները քննարկվել են Ադրբեջանի
ղեկավարության հետ և հաշվի են առնվել նրանց
դիտողությունները: Հայաստանի տնտեսական կախվածության
մեծացումը Թուրքիայից լծակ է, որ աշխատելու է Ադրբեջանի
օգտին, և դա հասկանում են նաև Ադրբեջանում:

A.T. Որքա՞ն է իրատեսական 6-շաբաթյա ընթացքում այս
արձանագրությունների իրականացումն այն ժամանակ, երբ Թուրքիան
բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ կլինի Հայաստանի
հետ հարաբերությունների կարգավորմանը միայն այն դեպքում, երբ
ղարաբաղյան խնդրի մեջ լինի առաջընթաց:
Ա.Պ. Կարծում եմ, որ ոչ էական փոփոխություններով արձանագրությունները կստորագրվեն: Դա ահավոր կերպով կլարի ներքին
իրավիճակը Հայաստանում, սեպ կխրի Հայաստանի և սփյուռքի
միջև, կսկսվի արտագաղթի նոր ալիք, քաղաքական պայքարում
առաջ կգան ծայրահեղական խմբեր: Քանի որ արձանագրությունները
ուժի մեջ են մտնելու միայն «վավերացման գործիքների
փոխանակումից հետո», հետևաբար խորհրդարանների հավանության անհրաժեշտություն կառաջանա, այսինքն՝ թուրքերը
հնարավորություն կստանան առավելապես ձգձգելու գործընթացը:
Նման հնարավորություն առկա է փաստաթղթերի մեջ, քանի որ
սահմանված չէ վավերացման գործիքների փոխանակման որևէ
ժամկետ: Այդ ժամանակահատվածում Թուրքիան միջև վերջին
կաթիլը օգուտ կքամի ստորագրված արձանագրություններից:
Ճիշտ է, առանց վավերացման արձանագրությունները չեն դառնա
իրավական փաստաթղթեր, սակայն դրանք կլինեն Հայաստանի
քաղաքական ղեկավարության դիրքորոշման արտահայտություն,
ուստի Թուրքիան լրիվ հնարավորություն կստանա փակել Հայոց
ցեղասպանության մասին ցանկացած խոսողի բերանը, էլ չեմ ասում՝
սպանել ճանաչման գործընթացը: Ուզում եմ հիշեցնել, որ
Հայաստանը համաձայնում է ստեղծել ենթահանձնաժողով, որը
երկխոսության մեջ պիտի մտնի պատմության հարցերով (dimension)