Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և «գիտական անաչառ ուսումնասիրության ենթարկի» առկա
խնդիրները: Բոլորը գիտեն, թե որոնք են այդ առկա խնդիրները:

A.T. Որքանո՞վ են հիմնավորված ընդդիմության հայտարարությունները,
որ միջազգային հանրությունը շտապում է կարգավորել հայ-թուրքական
հարաբերությունները և բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի
արագ տեմպերով լուծի Արցախի հակամարտությունը:
Ա.Պ. Միանգամայն: Մեր տարածաշրջանն ինքնին կարևոր չէ:
Մեր տարածաշրջանը կարևորվում է, եթե այն հանդես է գալիս որպես
օղակ՝ Արևմուտք-Կենտրոնական Ասիա շղթայի մեջ: Ուստի
հայթուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորումը
անիմաստ է առանց Ղարաբաղի հարցի լուծման: Լուծում
անպայմանորեն չի նշանակում արդարության հաստատում կամ
կողմերի լիակատար բավարարվածություն: Պարզապես պետք է
ստեղծել համեմատաբար կայուն, կանխատեսելի և լիակատար
վերահսկելի մի իրավիճակ: Ոստիկանապետի պաշտոնը վերապահված
է Թուրքիային, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին
կտան դրուժինիկի թևկապը և ներպետական
գործողություններում որոշակի ազատություն:

A.T. Ինչպե՞ս եք դիտարկում Կալիֆոռնիայի Վերաքննիչ դատարանի
վերջերս կայացրած որոշումը, որ հայոց ցեղասպանության զոհերի
ժառանգները չեն կարող հատուցման համար դիմել Նյու Յորքի
ապահովագրական ընկերություններին: Ինչպե՞ս դա կանդրադառնա
հայոց ցեղասպանության ճանաչման հետագա ընթացքի վրա:
Ա.Պ. Այս հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման հետ
կապ չունի: Այն մի խումբ մարդկանց քաղաքացիական հայցն է ընդդեմ
մասնավոր՝ ոչ ամերիկյան, ընկերության: Հարցի մանրամասներին
ծանոթ չեմ, չի հետաքրքրում, ուստի չեմ կարող պատասխանել:
Ցեղասպանությունը հանցագործություն է՝ ըստ միջազգային իրավունքի,
ուստի նրա մասին վճիռներ կարող են կայացնել միայն
համապատասխան ատյանները, տվյալ դեպքում՝ Արդարության
միջազգային դատարանը:

05 սեպտեմբերի, 2009թ.