Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուրքիան 1969թ. մայիսի 25-ին միացել է Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Նյու Յորք, 08.07.1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States):

Սույն կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «դեպի ծով ելք չունեցող երկրներից յուրաքանչյուրի համար դեպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար»:

Նույն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակորեն ճանաչում է անծով երկրների՝ դեպի ծով ազատ ելքի իրավունքը. «Որպեսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հավասարապես օգտվեն ծովերի ազատությունից, նրանք պետք է ունենան ազատ ելք դեպի ծով»:

Ավելին, նշյալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամորեն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձվի որևէ մաքս»: Իսկ «տարանցիկ փոխադրումներն իրականացնող փոխադրամիջոցները չպիտի վճարեն հատուկ տուրքեր կամ ենթարկվեն այնպիսի գանձումների, որոնք ավելի բարձր են, քան վճարում են տարանցիկ երկրի փոխադրամիջոցները»:

Վերոհիշյալ սկզբունքներն ամրագրված են նշյալ կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներում: Հոդված 2-րդի 1-ին կետը նշում է. «Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների՝ ազատ տարանցման իրավունք պետք է տրվի փոխադրումներին և տրանսպորտի միջոցներին: (...) Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների՝ ոչ մի խտրականություն չպիտի դրվի ապրանքների ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ օգտագործվող այլ փոխադրամիջոցներին»:

Սույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը վերաբերում է մաքսատուրքերին և տարանցման գանձումներին. «Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանությունների կողմից չպիտի ենթարկվեն մաքսատուրքերի, որևէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճարման, կամ տարանցմանն առնչվող որևէ այլ հատուկ գանձման»:

Հայաստանի Հանրապետությունը, ինչքան էլ տարօրինակ է, առ այսօր չի միացել վերոնշյալ կոնվենցիային: Կարծում եմ՝ տխրահռչակ զույգ արձանագրությունները ստորագրելու փոխարեն առաջին հերթին անհրաժեշտ է միանալ Դեպի ծով ելք