Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուրքական դիվանագիտությունն ունի մի շարք բնութագրիչներ: Կան բաներ, որոնք արժանի են ընդօրինակաման: Օրինակ, համարժեք միջոցների տրամադրումն ըստ արտաքին գերատեսչության առջև ծառացած խնդիրների: Թուրքիայի Հանրապետությունն անգամ իր ստեղծման առաջին ծանրագույն տարիներին խորթ զավակի տեղ չի դրել արտգործնախարարությանը: Սակայն թուրքական դիվանագիտության ամենից ակնառու գիծը հետևողական նենգությունն է: Միշտ պետք է հիշել, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտության ավանդույթները, դեռևս նրա ճանաչումից առաջ, հիմնվել են պատանդառության և այդ պատանդներին փոխանակելու միջոցով պատերազմի հանցագործներին ազատելու վրա: 1919թ. քեմալականները, ոտնահարելով Մուդրոսի զինադադարով (30.10.1918թ.) իրենց երկրի ստանձնած պարտավորությունները, նենգաբար պատանդ վերցրեցին բրիտանական դիտորդական առաքելությունների ավելի քան վեցը տասնյակ անդամների (այդ թվում նրանց կանանց և երեխաներին, ինչպես նաև Էրզրում բանագնացության մեկնած գնդապետ սըր Ալֆրեդ Ռաուլինսոնին /Sir Alfred Rawlinson/), ապա փոխանակեցին Մալթայում պահվող պատերազմի ավելի քան 150 հանցագործների հետ: Ուսանելի է բանակցությունների և հատկապես դրանց գործադրման ընթացքը: Թեև 1921թ. մարտի 16-ին բրիտանացիներն ու քեմալականները համաձայնագիր էին ստորագրել թուրքերի կողմից բրիտանացիներին «անմիջապես» (immediately) ազատ արձակելու վերաբերյալ,[1] սակայն վերջին բրիտանացին ազատվեց գրեթե 6 ամիս հետո միայն՝ 1921թ. հոկտեմբերի 31-ին: Միաժամանակ, չնայած նախնական պայմանավորվածությանը՝ 64 բրիտանացու դիմաց ազատ արձակել նույնքան թուրքի, վերջում այնպես ստացվեց, որ բրիտանացիները բաց թողեցին բոլորին, դեռ մի բան էլ պարտք մնացին: Իսկ ինչպե՞ս դա եղավ. շատ պարզ: Բրիտանացիներն, ըստ պայմանավորվածության, բաց էին թողնում համապատասխան խմբին, բայց թուրքերը հետևողական նենգությամբ ոչ միայն իրենց խոստումը չէին կատարում, այլև առաջադրում էին նորանոր պահանջներ: Ծանոթ ձեռագիր է, չէ՞: Այսօր դրանց կանվանեինք նախապայմաններ: Հիշո՞ւմ եք թուրքերի հայտարարությունը՝ «ստորագրելու պահին նախապայմաններ չկային, սակայն այժմ Հայաստանը պիտի առաջընթաց գրանցի Լեռնային Ղարաբաղի հարցում, որպեսզի մեր

  1. British Foreign Office Dossiers on Turkish War Criminals (ed. V. Yeghiayan), Le Verne, 1991, 470.