Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Armenia and Azerbaijan and Georgia respectively will be determined by direct agreement between the states concerned. In the either case the States concerned have failed to determine the frontier by agreement at the date of the decision referred to in Article 89, the frontier line in question will be determined by the Principal Allied Powers, who will also provide for its being traced on the spot). Սկզբունքները մշակված էին, վճիռները՝ կայացված, անգամ Սահմանային հանձնաժողովն (Boundary Commission) էր ձևավորված:

Սակայն Հայաստանի, ապաև Վրաստանի խորհրդայնացումը, Ազգերի լիգային թույլ չտվեց իրականացնել իր իսկ որոշումը, այն է ազգային տեղաբաշխման սկզբունքի հիման վրա կատարել սահմանազատում և սահմանանշում: Իշխանության եկած բոլշևիկները, թեև մշտապես խոսում էին ազգերի ինքնորոշումից, սակայն, ինչպես միշտ, Ջավախքի հարցում էլ նրանց գործը տարբերվեց խոսքից:

Այսպես, 1921թ. հուլիսի 7-ին Թիֆլիսում տեղի ունեցավ Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական (բանվորական) Կուսակցության Կովկասյան բյուրոյի պլենումի նիստ, որի հարցերից մեկը վերաբերում էր Ջավախքին: «Հայաստանին Ախալքալաքի և Խրամի (Ծալկայի) շրջանների միացման հարցը» որոշվեց փոխանցել Վրաստանի Կոմկուսի կենտկոմ, վեջինիցս այդ մասին ստացվելիք եզրակացությունը դնել Կավբյուրոյի հաջորդ նիստի քննարկմանը: 1921թ. հուլիսի 16-ին տեղի ունեցավ Վրաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոյի նիստ՝ Մախարաձեի, Մդիվանու և Օրախելաշվիլու մասնակցությամբ: Նիստը Ջավախքի վերաբերյալ ընդունեց հետևյալ որոշումը. «Թիֆլիսի հետ Ախալքալաքի շրջանի ունեցած քաղաքական, ինչպես նաև տնտեսական կապերի նկատառումներից ելնելով՝ ընկերներ հայերի առաջարկությունը համարել անընդունելի»: Ահա այսպես, առանց որևէ իրավական վճռի, միայն կուսակցական որոշումով, Ջավախքը 1921-1991թթ. հայտնվեց Վրաստանի ՍՍՀ ենթակայության ներքո: Անհրաժեշտ է ընդգծել, որ հետխորհրդային Վրաստանի բոլոր ղեկավարներն ու կառավարությունները միանշանակ բացասական գնահատականներ են տվել Վրաստանում կոմունիստական տիրապետության ժամանակաշրջանին (192191թթ.), մերժել են այն, իրավացիորեն այդ ժամանակաշրջանը համարել օտարերկրյա ռազմական ուժի կողմից վրաց ժողովրդի պետականազրկման, երկրի ապօրինի բռնազավթման (1921թ. փետրվարից), ապաև բռնակցման (1922թ. դեկտեմբերից) տարիներ: