Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միջազգային իրավունքի տեսանկյունից միանգամայն օրինաչափ գնահատականեր, քանի որ նույն միջազգային իրավունքի հիմնադրույթներից է, որ զավթիչ վարչախմբի (oկուպացիոն ռեժիմի) գործողությունները չեն կարող և չեն ծնում իրավական հետևանքներ տվյալ երկրի համար, անկախ այն բանից՝ այդ հետևանքները դրական են, թե բացասական: Վրացկոմկուսի որոշման անօրինականության փաստն ամրապնդվում է նաև այն հանգամանքով, որ ներկա Վրաստանի ուղղակի իրավահաջորդությունը Վրաստանի առաջին հանրապետությանը ամրագրված է «Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտով», (9 ապրիլի, 1991թ.), որն էլ վկայակոչման ճանապարհով ներառված է Վրաստանի գործող սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասում: Այսպիսով, միանգամայն հստակ է, որ չկա որևէ միջազգային փաստաթուղթ (international instrument), որը միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային իրավունքի ընթացակարգի կիրառմամբ որոշած լինի սահմանը ՀՀ-ի և Վրաստանի միջև: Ավելին, չկա որևէ միջազգային փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա Ջավախքի տարածաշրջանի (կամ ինչպես ամերիկացիներն էին գրում, Ախալքալաքի և Ախալցիխի ենթաշրջանների) վրա վրացական տիտղոսի ամրակցման (consolidation) համար: Ընդհակառակը, կան միջազգային փաստաթղթեր, որոնց մեջ ընդգրկված սկզբունքները և առաջարկները ամրակցել են հայկական տիտղոսը խնդրո առարկա տարածքի վրա և հստակ նախանշել հայ-վրացական սահմանազատման միակ օրինական ուղին, այն է՝ ըստ ազգագրական պատկերի: Առնվազն տարօրինակ է, որ այսօր փորձ է արվում կուսակցական որոշումներին գերակա կարգավիճակ տալ միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Այսուհանդերձ, ՀՀ-ն և ջավախահայությունը երբեք չեն բարձրացրել միջազգային իրավունքով իրենց վերապահված իրավունքների կյանքի կոչման հարցը: Նրանք հանուն տարածաշրջանային կայունության և հանուն երկու ժողովուրդների բարեկամության անխաթարության մշտապես ձգտել են հարցերը լուծել փոխզիջումների և բարիկամեցողության ոգով: Միևնույն ժամանակ Հայաստանն ու հայությունը լռելյայն ակնկալել են, որ Վրացական իշխանությունները կհասկանան հարցի նրբությունը և առկա խնդիրները կլուծեն նույն փոխզիջումների և բարիկամեցողության ոգով: Ջավախքում կյանքը միշտ էլ դժվար է եղել, սակայն կրկնակի դժվար է հայրենի