Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վող «տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից» հրաժարվել «նշյալ [իրավարար] որոշման օրից»:

Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածը միանշանակորեն և անվերապահորեն ամրագրում է. «Այն պարագայում, երբ ըստ 89-րդ հոդվածի սահմանը որոշելիս նշյալ վիլայեթների տարածքն ամբողջությամբ կամ մասամբ կփոխանցվի Հայաստանին, ապա Թուրքիան սրանով իսկ նշյալ որոշման օրից հրաժարվում է փոխանցվող տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից»:

Ըստ այսմ, Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր պետությունները, ներառյալ Թուրքիան, Վիլսոնի Իրավարար վճիռը ճանաչել են «անմիջապես» և, ի լրումն դրա, Թուրքիան Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի նկատմամբ «բոլոր իրավունքներից և տիտղոսից» հրաժարվել է Իրավարար վճռի կատարման իսկ օրից, այն է՝ 1920թ. նոյեմբերի 22-ից:

3. Իրավարարության հայցադիմումները (compromis) բնավ կարիք չունեն վավերացման: Հայցադիմումի վավերական լինելու համար բավարար է միայն պետության լիազոր ներկայացուցչի ստորագրությունը: Վերջին 200 տարվա ընթացքում կատարված հարյուրավոր միջպետական իրավարարությունները ասածիս անհերքելի վկայություններն են: Այդպես է եղել նաև Թուրքիայի պարագայում: Օրինակ, Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև առաջացած վեճը լուծող 1910թ. իրավարարության հայցի վավերականության համար միանգամայն բավարար են եղել Թուրքիայի արտգործնախարար Ռիֆֆաթ փաշայի (Riffat Pasha) և Կ.Պոլսում Ռուսական կայսրության դեսպան Նիկոլայ Չարիկովի3 (Чарыков) ստորագրությունները:

4. Պետք է հիշել, որ հատուկ խմբի աշխատանքներից հետո (ղեկավար՝ Վիլյամ Վեստերման, William Westerman) Իրավարար վճիռը քննության է ենթարկվել և հավանության է արժանացել ԱՄՆ պետքարտուղարության, ՊՆ և նախագահի վարչակազմի կողմից: Այս կառույցների փորձագետներից և ոչ մեկն իրավացիորեն երբևէ չի նշել, որ հարկ է սպասել Սևրի պայմանագրի վավերացմանը:

5. Վուդրո Վիլսոնն ինքն իրավաբան էր, իրավագիտության դոկտոր: Մինչև քաղաքականության մեջ մտնելը գրեթե երեք տասնամյակ (1883-1911թթ.) իրավագիտություն է ուսումնասիրել և դասավանդել ԱՄՆ լավագույն համալսարաններում: Որպես բարձրակարգ մասնագետ վստահաբար նա շատերիցս լավ գիտեր Սևրի պայմանագրի և իրեն հղված հայցադիմումի իրավական փոխհա-