Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահպանման հնարավոր չեն նման հարաբերություններ: Նույն հոդվածը նշում է, որ ՄԱԿ-ի պարտականությունն է խրախուսել հարգանքը մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ (պար. c), ըստ այդմ՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Եւ քանի որ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հաստատումը և մարդու իրավունքների հարգանքի խրախուսումն ընդգրկված են ՄԱԿ կարևորագույն խնդիրների շարքում, ուստի ակներևաբար սույն կազմակերպությունը կոչված է առաջ մղելու ժողովուրդների ինքնորոշման հարցը: ՄԱԿ-ի կանոնակարգը գերակա է բոլոր այլ միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Այս պայմանն ամրագրված է կանոնակարգի 103-րդ հոդվածում, հետևաբար ընդունված է բոլոր անդամների կողմից:

Ակնհայտ է, որ ՄԱԿ-ն ինքնորոշումը (այսինքն այդ իրավունքի կենսագործումը և ոչ թե՝ սոսկ իրավունքը) ոչ միայն իր հիմնարար սկզբունքներից է համարում, այլև՝ հիմք բարեկամական հարաբերությունների և համընդհանուր խաղաղության համար: Հետևապես, ինքնորոշման մերժումը խոչընդոտում է բարեկամությանը և համընդհանուր խաղաղությունը: Ավելին, ՄԱԿ-ի կանոնակարգի 24-րդ հոդվածի 2-րդ կետը հռչակում է. «Սույն պարտավորություններն իրականացնելիս [միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը] Անվտանգության խորհուրդը պետք է գործի Միավորված ազգերի նպատակներին և սկզբունքներին համահունչ»: Հետևաբար, քանի որ ինքնորոշումը ՄԱԿ-ի սկզբունքներից մեկն է, ուստի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում Անվտանգության խորհուրդը պետք է առաջնորդվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքով:

2. Զարգացումը ՄԱԿ-ի պրակտիկայով

Ինքնորոշման հայեցակարգը հետագա զարգացում ապրեց Միավորված ազգերի պրակտիկայում: Իր բանաձևերի միջոցով ՄԱԿ-ը մեկնաբանեց և զարգացրեց ինքնորոշման սկզբունքը: 16.12.1952թ.-ի 637A(VII) բանաձևի մեջ ՄԱԿ-ի վեհաժողովը հայտարարեց. «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար»: Վեհաժողովը նաև հորդորեց, որ «Միավորված ազգերի անդամ երկրները պետք է աջակցեն բոլոր ժողովուրդների և ազգերի ինքնորոշման սկզբունքին»:

ՄԱԿ-ի վեհաժողովը 1960թ. ընդունեց բանաձև [1514(XV)]՝ վերնագրված. Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն