Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքականությունը: Չմոռանանք, որ նախագահ Սարգսյանն ինքն է Երևանում անձամբ խնդրել նախագահ Գյուլին Թուրքիայի մասնակցությունը բերել Ղարաբաղի հարցի լուծմանը:

– Ինչպե՞ս կգնահատեք Մեծ ությակի գագաթնաժողովի շրջանակներում արված Սարկոզի-Մեդվեդև-Օբամա հայտարարությունը՝ կապված ԼՂ-ի խնդրի կարգավորման հետ։ Համարժե՞ք էր, արդյոք, ՀՀ ԱԳ նախարարի արձագանքն այդ հայտարարությանը։

– Մի հին անեկդոտ կա: Բժիշկը մեկին բուժում-բուժում է, սակայն վերջինս մահանում է: Բժիշկը հիվանդի հարազատներից հարցնում է. «Իսկ մեռնելուց առաջ քրտնե՞ց»: Պատասխանում են. «Այո՛»: «Դե լավ է, լավ է», – ասում է բժիշկը: Հիմա մեր ԱԳ նախարարի մեկնաբանությունն է: Էլ սրանից ավելի վատ ի՞նչ պիտի լիներ, որ չողջունեինք: Առաջին կետից հետո մյուս կետերը կարելի է չկարդալ, որովհետև, եթե իրականացվի առաջին կետը, ապա բանը մյուս կետերին չի հասնի: Մեծ եռյակն իր հարցերն է լուծում: Իրենք իրենց առնելիքն ու տալիքն ունեն: Իրենք իրենց շահերով են առաջնորդվում, ըստ այդմ առաջարկներ անում: Սա չի նշանակում, որ մենք պարտավոր ենք ընդունել միջնորդների առաջարկները: Որոշողն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի, հետո ՀՀ ժողովուրդն է: Սակայն որպեսզի ժողովուրդն իսկապես դառնա հարց որոշող, ապա նրան պետք է վերադարձնել նրա բոլոր քաղաքացիական իրավունքները: Եթե ժողովուրդը չի կարողանում Երևանի կենտրոնում իր շահերը պաշտպանել, ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ նույն ժողովուրդը հարց լուծող պիտի լինի սահմանի վրա:

– ԼՂ-ի հարցում ինչպիսի՞ տեղաշարժ եք ակնկալում տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցից։

– Քլինթոնը մի խնդիր ունի՝ վերակենդանացնել հայ-թուրքական մեռած արձանագրությունները, որպեսզի նախագահ Օբաման առանց խոստմնազանցի պիտակի կարողանա մոռացության տալ իր ընտրողներին տված խոստումը: Քանի որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում տեղապտույտը թուրքական կողմն այսօր բացատրում է ԼՂ հարցում առաջընթացի բացակայությամբ, ուստի Քլինթոնը պիտի ապահովի այդ «առաջընթացը», որպեսզի Թուրքիային զրկի այդ պատրվակից: Հուսամ, որ մեր իշխանությունները տեղի չեն տա Քլինթոնի ճնշումներին կամ չեն