Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև 1920 հոկտեմբեր, ձևավորվել է այդպիսի Իրավունքների պաշտպանության 28 մասնաճյուղ, որոնցում առավելաբար ներկայացված էին «Միություն և առաջադիմություն» հանցագործ և օրենքից դուրս հայտարարված կուսակցության տեղական մարմինների ներկայացուցիչները, մուֆթիներ (իսլամական կրոնավորներ), մուսուլման հողատերեր ու ոչ քրիստոնյա առևտրականներ: Այդ կազմակերպությունները հավաք գումարեցին Էրզրումում (23.07–17.08.1919թ.), որտեղ էլ ձևավորեցին միացյալ ղեկավար մարմին՝ Ներկայացուցիչների հանձնաժողով (Heyet-I Temsiliye) [Representative Committee]՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: Նրանց հաջորդ հավաքը կայացավ Սեբաստիայում, 04-11.09.1919թ.: Թեև մասնակցում էին գավառային կառույցների ընդամենը 31 ներկայացուցիչ, հավաքն իրեն տվեց հնչեղ անուն՝ Անատոլիայի և Ռումելիայի ազգային շահերի պաշտպանության ընկերակցություն (Anadolu ve Rumeli Müdafaa-i Hukuk Cemiyeti) [Association for the Defense of the Rights of Anatolia and Rumelia]: Այս կազմակերպությունը 27.12.1919թ. փոխադրվեց Անկարա, որտեղ էլ 1920թ. ապրիլին, իր շարքերն ընդունելով արդարադատությունից փախչող նախկին պատգամավորների և պաշտոնյաների, իրեն տվեց էլ ավելի հնչեղ անուն: Այն վերանվանվեց Թուրքիայի ազգային մեծ ժողով, իսկ նրա ղեկավար մարմին Ներկայացուցիչների հանձնաժողովը՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն: Այսինքն, 1919թ. սեպտեմբերին ստեղծված կազմակերպությունը և նրա գործադիր մարմինը 1920թ. ապրիլին վերակազմավորվեց և վերանվանվեց, սակայն նրա իրավական կարգավիճակը դրանից չփոխվեց:

Ահա այս կազմակերպության գործադիր մարմնի՝ կառավարության, անունից էր հանդես գալիս Ալեքսանդրապոլում բանակցող թուրքական պատվիրակությունը: Բնական է, որ կազմակերպության անվանումը չէ, որ որոշում է տվյալ կառույցի լիազորությունները, այլ այն իրավական և օրենսդրական հիմքը, որի վրա ձևավորվել և որի շրջանակներում կայացել է նշյալ կառույցը: Ինքնին կազմակերպության անվանումը չի սահմանում տվյալ կազմակերպության իրավասությունների շրջանակը, առավել ևս դառնում հիմք՝ միջպետական իրավական փաստաթուղթ ստորագրելու լիազորություն տալու համար:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Criss N.B. Istanbul under Allied Occupation, 1918-1923. Leiden, 1999, p. 5.
  2. Zurcher E.J. Turkey, The Modern History. London-New York, 1998, p. 158.
  3. Criss N.B. Ibid, p. 5.