Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնական աղետների պատճառը երկրի նախագահի հրեա լինելն է: Մասնավորապես մեկն ասել է. «Սաղ էդ հրեան ա (նկատի ունի նախագահին), որ մեզ բրդում ա անդունդը»: (It is that Jew (meaning the President) who is pushing us into the abyss.) Ակնհայտ է, որ նման խոսակցությունները գնալով այնքան են շատացել Թուրքիայում, որ իշխանությունները # 5816 օրենքով (31 հուլիսի, 1951թ.) քրեական պատիժ են նախատեսել Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն անարգելու կամ նրան անպատվելու համար (Law # 5816 “Law on Crimes Committed Against Ataturk”, July 31, 1951): Ըստ այդմ, սույն «հանցանքի» համար նախատեսվել է 1-ից 3 տարի ազատազրկում, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 5 տարի: Հիշենք, որ առ այսօր Թուրքիայում իշխում է ռասիստական մտայնություն. հայերն ու հրեաները համարվում են երկրորդ կարգի արարածներ: Այդ երկրում մարդիկ մինչևիսկ պատժվում են որևէ մեկին հայ կամ հրեա ասելու համար, քանի որ դա համարվում է անարգանք:

Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ թուրքերի հոր՝ Աթաթուրքի, ոչ թուրք լինելու մասին տեղեկությունները միշտ էլ լայնորեն հայտնի են եղել, թեև մշտապես սքողվել են: Հիմա տեսնենք՝ ի՞նչ հիմքեր կան Քեմալին դյոնմե համարելու համար: Սկզբում փաստարկների, այսինքն՝ անուղղակի փաստերի մասին, որոնք հավանական են դարձնում Մուստաֆայի Քեմալի դյոնմե ծագումը:

Նախ բոլոր հետազոտողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Մուստաֆան ծնվել և մեծացել է մի քաղաքում՝ Սալոնիկում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը XIX դարի կեսերին հրեա էր: Ըստ էության, Սալոնիկն այդ ժամանակ (և մինչև Թել-Ավիվի հիմնումը 1909թ.-ին) աշխարհի միակ քաղաքն էր բնակչության հրեա մեծամասնությամբ: Եթե հրեաներին գումարում ենք նաև քաղաքի դյոնմե բնակչությունը, որոնք ավանդաբար հաշվառվում էին մուսուլմանների խմբում, ապա հրեաները և հավատափոխ հրեաները (դյոնմե) միասին բացարձակ մեծամասնություն էին: Պատահական չէ, որ Սալոնիկն այդ ժամանակ կոչվում էր «Բալկանների Երուսաղեմ» (Jerusalem of the Balkans): Կ.Պոլսում 1908-1913թթ. Բրիտանիայի դեսպան սըր Ջերար Լոութերը (Sir Gerard Lowther, 1858-1916) արտգործնախարարությանը հասցեագրած իր 29 մայիսի 1910թ. թվակիր նամակում բերում է հետևյալ տվյալները. «[Սալոնիկի] բնակչությունը մոտավորապես 140 000 է, որից 80 000 հրեա է, և 20 000 Սաբաթայ Լևիի [Շաբտայ Ցվիի] աղանդից է կամ ծպտված հրեա, որոնք առերես իսլամ