Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինքը՝ Մուստաֆա Քեմալը, շատ հետաքրքիր պատասխան է տվել իր մոտ ընկերներից մեկի՝ Նուրի Չոնքերի (Nuri Conker) գրեթե ուղղակի հարցին իր ծագման մասին: Քեմալը պատասխանել է. «Իմ մասին ոմանք ասում են, որ ես հրեա եմ, որովհետև ծնվել եմ Սալոնիկում: Բայց պետք չէ մոռանալ, որ Նապոլեոնն էլ իտալացի էր Կորսիկայից, բայց մահացավ որպես ֆրանսիացի և որպես այդպիսին էլ մտավ պատմության մեջ»:

Վստահաբար կարելի է ասել, որ անկախ իր ծագումից Մուստաֆա Քեմալն ապրել և մեռել է որպես թուրք, իսկական թուրք, բառի հայերեն իմաստով՝ թուրք: Այս դեպքում հարց կարող է առաջանալ՝ ուրեմն ի՞նչ տարբերություն, թե ի՞նչ ծագում է ունեցել Մուստաֆա Քեմալը: Ինձ համար՝ ոչ մի: Բայց, քանի որ թուրքական ռասիստական հասարակության համար դա կարևոր է, ուստի և նրանց համար ենք ի մի բերել բոլոր այս տեղեկությունները: Բարի վայելումն:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Հետաքրքրական է, որ հրեաները դյոնմեներին կամ ավելի ճիշտ սաբաթայցիներին կոչում են աղանդավորներ՝ մինիմ (եզ.՝ մին, ‫)ןימ‬: Այսինքն, նրանց չեն համարում գոյիմ (եզ.՝ գոյ, ‫יוג‬, բառացի թրգմ.՝ ազգ, հեթանոս)՝ ոչ հրեաներ, այլակրոններ, այլ միայն հուդայականության աղճատված ուսմունքի հետևորդներ, հերետիկոսներ:
  2. The Break-up of Turkey. The Times History of the War, London, 1920, vol. XXI, p. 433.
  3. The Sort of Man Mustafa Kemal is. The Literary Digest, 14 Oct 1922, v. 75, no. 2, p. 50-3.
  4. Թալեաթի դյոնմե լինելու մասին մի ուշագրավ վկայություն է պահպանվել հայտնի լրագրող Զեքերիյա Սերտելի (Zekeriya Sertel, 1890-1980) ամուսնական հուշերի մեջ: Նկարագրելով, թե ինքը ինչքան դժվարություններ է հաղթահարել, որպեսզի ամուսնանա դյոնմե Սաբիհա Դերվիշի (Sabiha Dervis) հետ, նա գրում է. «Մեր նշանադրության ժամանակ աղջկա կողմի ներկայացուցիչն էր այդ ժամանակվա վարչապետ Թալեաթ փաշան»: (At our engagement, the representative for the girl’s side was then-Prime Minister Talat Pasha [Bali R. A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey. Istanbul, 2008, p. 161.]
  5. Takes Issue with Turk’s Statement about Armenians. The Associated Press, The Evening Progress, 3 Jul 1920, p. 5.
  6. Abdullah A., Anavi L. The Rise of Mustapha Kemal Pasha from Obscurity. The Bridgeport Telegram, 28 Sep 1922, p. 4.
  7. Gunther J. Procession. NY, 1965, p. 98; Gunther J. Inside Europe. NY, 1938, p. 417.
  8. Prinz J. The Secret Jews. NY, 1973, p. 122.
  9. www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0005_0_05294.html
  10. www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0012_0_11019.html
  11. US Diplomatic Documents on Turkey, Family life in the Turkish Republic of the 1930’s (ed. Bali R.), Istanbul, 2007, p. 57.
  12. Bali R. A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey. Istanbul, 2008, p. 227.
  13. Նույն տեղում:
  14. Նույն տեղում, էջ 250: