Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ և հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է և դեռ զիջելու է Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև նրանց քաղաքական հոլովույթի մեջ աքցանված Վրաստանի, ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր ՀՀ-ն ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:

Այսինքն, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և նրա իրավունքները ոտնահարած երկրների միջև եղած հարաբերությունները տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձևակերպումներ և լուծումներ:

5. Հայկական հարցի էությունը ներկա փուլում

Որպես միջազգային հարց և քաղաքական խնդիր՝ Հայկական հարցն ունեցել է մի քանի փուլ: Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց՝ այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի:

Ներկա փուլում Հայկական հարցն արդի Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:

6. Հայկական հարցի լուծման փուլայնությունը

Հայկական հարցի լուծման ողջ գործընթացը կարելի է բաժանել երեք հաջորդական և փոխլրացնող փուլերի.

ա. Նախնական փուլ. Հայկական հարցի (չշփոթել Հայոց ցեղասպանության հետ) լուծմանը նպատակամղված փաստաթղթերի հավաքման, հետազոտման ու համադրման փուլ: Այս փուլի վերջնական արդյունքը պետք է լինի Հայկական հարցին (այլ ոչ թե նրա չեզոքացմանն ուղղված թուրքական հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը) վերաբերող և հայոց պահանջատիրությունը հիմնավորող փաստաթղթի ժողովածուների պատրաստումը, այդ ժողովածուների տարաձև և բազմալեզու հրապարակումը: Այս փաստաթղթերի մեջ առաջնահերթությունը պատկանում է ԱՄՆ նախագահ Վուդրո