Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կախվածությունից: Էական լծակներ ձեռք բերել Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա:

  • Հիմքեր ստեղծել տարածաշրջանում Հայաստանի առաջանցիկ տնտեսական զարգացան համար՝ ապահովելով ներդրումների և եկամուտների նոր, ոչ ավանդական աղբյուրներ: Հայ-թուրքական դիմակայությունը, որը մինչ այժմ մեզ համար եղել է միջոցներ սպառող կամ միջոցներ ստեղծելուն խոչընդոտող, վերափոխել, հեղաշրջել և դարձնել միջոցներ տրամադրող:
  • Հաշվի առնելով ամերիկա-թուրքական ներկա լարվածությունը՝ այն դարձնել եթե ոչ անշրջելի, ապա գոնե տևական: Ամերիկաթուրքական հարաբերությունների մեջ ներդնել նոր գործոն:
  • Վերարծարծել ԱՄՆ, եվրոպական և ոչ եվրոպական մի շարք ազդեցիկ երկրների՝ ՀՀ նկատմամբ իրավական, քաղաքական և բարոյական պարտավորությունների հարցը:
  • Հաշվի առնելով Թուրքիայի շարունակական ձգտումը անդամակցելու Եվրոպական Միությանը և ԵՄ մի շարք երկրների՝ դրան ընդդիմանալու բացահայտ կամ ծածուկ ճիգերը, եվրոպացիների գործածության համար քաղաքական շրջանառության մեջ մտցնել Թուրքիայի անդամակցության նոր չափորոշիչ:
  • Իրավական և քաղաքական հիմքեր նախապատրաստել, որպեսզի աշխարհաքաղաքական հետագա և անխուսափելի տեղաշարժերից ոչ միայն չտուժենք, այլև օգտվենք:

Հույժ հրատապ և խիստ կարևոր են ՀՀ շարունակական քայլերը՝ հայոց իրավունքներին տեր կանգնելու ուղղությամբ: Պատեհապաշտ հայտարարություններն ու պահանջատիրական քայլերի տևական բացակայությունը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել հետագայում: Հայկական հարցն անտարբերության մատնելու և պահանջատիրության ուղղությամբ քայլեր չձեռնարկելու ՀՀ արդեն գրեթե 2 տասնամյակ տևող քաղաքականությունն առաջիկայում Թուրքիային հնարավորություն կտա վկայակոչելու էստոպելի կիրարկումը (այսինքն, երբ ՀՀ իր գործողություններով կամ դրանց բացակայությամբ ցույց է տալիս, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ) և դրանով իսկ էապես հակազդելու հայոց հետագա հնարավոր պահանջներին:

4. Հայկական հարցի լուծման ուղին Հայկական հարցի լուծումն ունի միայն մեկ ուղի. դա խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով, հետևողական և տևա-