Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսինքն՝
I. Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից
միջազգային երաշխիքներ պարունակող երկկողմ
պայմանագրի հիման վրա և ողջամիտ վարձավճարով վարձակալում
է «Վիլսոնյան Հայաստանը»: Նշյալ պայմանագիրը և
կից համաձայնագրերը ամրագրում են կողմերի իրավունքներն
ու պարտականությունները, ինչպես նաև միջազգային
կառույցների և շահագրգիռ երկրների մասնակցության ձևն ու
ընդգրկվածության ծավալը խնդրո առարկա տարածքում:
Վարձավճարի չափը, վճարման ձևն ու պարբերականությունը
որոշվում է համապատասխան համաձայնագրով:
II. Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի
Հանրապետության քաղաքացիներն, անկախ բնակության
վայրից, պահպանում են իրենց քաղաքացիությունը,
օգտվում են այդ քաղաքացիության ընձեռած բոլոր
իրավունքներից, կատարում են իրենց քաղաքացիական
պարտականությունները: Երկու երկրի բոլոր
քաղաքացիները ստանում են տարածքում ազատ տեղաշարժի,
բեռնափոխադրման, բնակության և տնտեսական գործունեություն
ծավալելու ազատ ու անկաշկանդ իրավունք: Տարածքում
գործունեություն ծավալած ընկերությունները և անձինք,
բացի տեղական հարկերից ու վճարներից, համապատասխան
օրենսդրությամբ նախատեսված չափով հարկեր են վճարում՝
ըստ գրանցման վայրի և քաղաքացիության:
III. Երրորդ երկրների տարանցիկ փոխադրումներից (ներառյալ
նավթամուղներից և գազամուղներից) ստացած եկամուտները
գնում են տեղական ենթակառույցների (ճանապարհներ,
երկաթուղիներ, ընդհանուր օգտագործման հանրային
տարածքներ) բարեկարգմանը և զարգացմանը:
IV. Տարածքն ապառազմականացվում է, այսինքն՝ տարածքից
դուրս են բերվում «Եվրոպայում սովորական սպառազինությունների
մասին» պայմանագրով (Treaty on Conventional Armed
Forces in Europe, CFE, 1990) առանձնանշած հարձակողական
բնույթի 5 զինատեսակները: Տարածքի վերահսկողությունը,
անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանությունը, իրականացնում
են համապատասխան լիազորություններով օժտված և ՄԱԿ-ի
անվտանգության հովանու ներքո գործող միջազգային խաղաղապահ
ուժերը: Համայնքներում կարգուկանոնն ու անվտան-