Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գությունն ապահովում են համայնքային ոստիկանությունը, անհրաժեշտության դեպքում՝ ներքին զորքերը: Տարածքում տեղակայվում են միջազգային ռազմական և քաղաքացիական դիտորդական ու խորհրդատվական առաքելություններ:

V. Առանձին քննարկման հարց պիտի դառնա և լուծման դրսևորում պիտի ունենա նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սուրմալուի գավառի տարածքների կարգավիճակի հարցը: Ներկայումս այդ տարածքները կազմում են ԹՀ Կարսի (9.587 քկմ; 130 հազ. բնակիչ), Արդահանի (5.661 քկմ; 120 հազ. բնակիչ), Արդվինի (7.436 քկմ; 192 հազ. բնակիչ) և Իգդիրի (3.587 քկմ; 180 հազ. բնակիչ) նահանգները: Ընդամենը՝ 26.241 քկմ (3,4%) և 779 հազ. բնակիչ (1,1%) (մանրամասները տե՛ս՝ հավելված II): Այս տարածքների վրա, ի տարբերություն Վիլսոնյան Հայաստանի, անմիջականորեն պիտի հաստատվի հայաստանյան ուղղակի ինքնիշխանություն:

10. Հայկական հարցի լուծման գործընթացը որպես Հայաստանի Հանրապետության հզորացման միջոց և նախադրյալ

ՀՀ անկախ ու արժանապատիվ գոյության համար կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայկական հարցի վերջնական կամ ընդունելի լուծումը, այլև լուծման գործընթացն ինքնին վճռորոշ նշանակություն ունի հայոց պետականության հզորացման, հետևաբար նաև նրա չընդմիջվող գոյության համար:

Քաղաքագիտությունը վաղուց է մշակել պետության հզորության հաշվարկի բանաձևը: Ամերիկյան քաղաքագիտության մեջ այն հայտնի է Յաբլոնսկու (Jablonsky) բանաձև անունով.

Pp=(C+E+M) × (S+W)

Այս բանաձևում. Pp (Perceived power) հաշվարկվող հզորությունն է, C (Critical mass: population + territory)՝ որոշիչ զանգվածը. բնակչությունը + տարածքը, E (Economic capability)՝ տնտեսական կարողությունը, M (Military capability)՝ ռազմական կարողությունը, S (Strategic purpose)՝ հեռագնա (ստրատեգիական) նպատակը, W (Will to pursue national strategy)՝ ազգային հեռագնա (ստրատեգիական) նպատակը հետապնդելու կամքը:

Բանաձևից ակնհայտ է, որ պետության հզորությունը որքան որ պայմանավորված է հեռագնա նպատակի առկայությամբ և դրան