Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սահմանադրությանը գերակայություն տալ միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքների, տվյալ դեպքում jus cogens-ի կարգավիճակ ունեցող ազգային ինքնորոշման իրավունքի նկատմամբ:

Ընդհանրապես, եռանախագահներից ոմանց հայտարարություններն առ այն, որ ճանաչում են Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, կամ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի ԼՂԻՄ տարածքով սահմանափակելու փորձը, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Դա նրանց չվերաբերող հարց է, և նրանք գործում են ultra vires, այսինքն՝ ակնհայտորեն գերազանցում են իրենց վերապահված լիազորությունները: Նրանց մանդատը միայն միջնորդությունն է, ոչ թե՝ սեփական երկրների քաղաքական տեսակետների արտահայտումը: Այսինքն, նրանք պետք է միջնորդեն, որպեսզի գտնվի փոխադարձաբար ընդունելի լուծում 2 հարցում.

ա) Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացնի իր
ինքնորոշման իրավունքը;
բ) երկու նորանկախ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, միջև որոշվի փոխադարձաբար
ընդունելի սահման:

Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացնի Հայաստանի Հանրապետությանը միանալու տարբերակով, ընդ որում ինքնորոշման դրսևորման ձևը բացառապես նրանց որոշելիքն է, ապա վերոնշյալ հարցերը կմիանան: Սահմանի փաստացի ուղեգծի հարցը 2 հարակից պետությունների որոշելիք խնդիր է՝ 2 պետությունների բացառիկ իրավասության ներքո գտնվող հարց: Այլ պետությունները չեն կարող անել այլ բան, քան ընդունել այդ երկու պետությունների որոշածը:

Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ միջազգային հանրության հայադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանների վերաբերյալ քաղաքական կամքի վերջին օրինական դրսևորումը եղել է Փարիզի վեհաժողովում (1919-1920թթ.): Դրանից հետո ինչ տեղի է ունեցել տարածաշրջանում, ըստ միջազգային իրավունքի, անօրինական է (unlawful) և չի կարող ստեղծել իրավական հետևանքներ, քանզի Հարավային Կովկասի 3 անկախ երկրներն էլ նախ բռնազավթվել են (occupied), ապաև բռնակցվել են (annexed), Սովետական Միություն անունով հանդես եկող Ռուսաստանին:

Այսպես, Փարիզի վեհաժողովն իր «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկների և զեկույցի» մեջ (24