Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մռայլվեց երկնի ճակատը լազուր,
Գորշ հողի կրծքին մաղվեց զով անձրև.
— Ափսո՜ս, բյո՜ւր ափսոս– ցողեր ջինջ, մաքուր՝
Գահավիժեցիք բարձունքից ներքև...

Մարդն էլ ձեզի պես, ծնվելով մորից
Ընկնում է երկրի գիրկը անմաքուր,
Եվ այնուհետև սուրբ հոգին անբիծ
Գերում, ցեխոտում կիրք ու հրապույր...

Բայց դուք կդառնաք գահույքը ձեր վես,
Զտված, շոգիացած դեպ արևը վառ.
Մարդը ցեխաշեն, հոգին՝ ճորտի պես,
Ամուր կապված է, ցմահ, դարեդար...

1908. հուլիս