Այս էջը հաստատված է
Ձյունով պատանքված
Ճերմակ փողոցում
Խորհում է աղոտ
Լապտերը դժգույն.
Ո՛չ ձայն, ո՛չ հնչյուն...
Լապտերի տակ վառ
Մի հպում երկար,
Մի համբույր անբառ,
Ու ծիծաղ-արծաթ,
Ու քայլեր հանդարտ:
Զույգը թրվռուն
Կորավ փողոցում՝
Ամայի ու լուռ,
Ճերմակ ու տխուր...
Ձյունով պատանքված
Ճերմակ փողոցում