Էջ:Heqiat arevi tak.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կախարդված կյանքս՝ բուրվառ սիրավառ,
Խունկի տեղ կայրեմ սիրտս խենթաբար.
Իմ մշուշ, անշող անդունդից խավար,
Դեպ լուսաճաճանչ բարձունքդ պայծառ
Ուղղած պաղատանք-աղոթքս խոնարհ՝
Մեղսոտ, անարժան շրթներս ապիկար,
Ա՛խ, լսի՛ր, լսի՛ր...

Լույս անուրջներիս անհագուրդ կարոտ,
Հայացքդ՝ լույս-բախտ, խոսքըդ՝ մահու բոթ...
Վառ երազներիս դու անհաս ցնորք,
Ժպիտըդ՝ դրախտ, հեգնանքըդ՝ դժոխք...
Ամենակարող, գերազո՛ր աստված,
Ցած նայիր վրաս գահեդ վեհապանծ,
Ու կյանքս փրկիր...

1909