Էջ:Heroism of Yazidi nation.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասում այժմ չեն գործում եզդիերեն դասարանները՝ եզդիերեն դասագրքերի և եզդիների ուսուցիչների պակասության պատճաառով։

1989 թվականի մարդահամարի տվյալներով եզդիների թիվը հանրապետությունում կազմում է 51 900 մարդ։ Մարդահամարի փաստաթղթերում 60-70 տարվա տևական ընդմիջումից հետո վերջապես երևաց եզդի անունը։ Թեև խորհրդային տարիներին՝ առաջին և երկրորդ մարդահամարների ժամանակ նշվում էր եզդի անունը, սակայն 30-ական թվականներից սկսած եզդի անունը վերացվեց, ավելի ճիշտ՝ նույնացվեց քուրդ անվան հետ։ 1988 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի ելավ անիրավության դեմ, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, սկսվեց նաև եզդիների ազգային զարթոնքը։ Առաջին մեծ հաղթանակը եզդի անվան վերականգնումն էր, որի համար պայքարի ելավ եզդի ժողովուրդը։ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ Մոսկվա մեկնեց եզդիների հատուկ պատվիրակություն, որն իր հետ տարավ 15 հազար ստորագրություն այն մասին, որ իրենք եզդի են և չեն ցանկանում քուրդ կոչվել։ Պայքարը պսակվեց հաջողությամբ։ Եվ 1989 թվականի մարդահամարի տվյալներով եզդիները կոչվեցին իրենց անունուվ՝ եզդի։

Պատահական չէ, որ Եզդիների ազգային միության պաշտոնաթերթ «էզդիխանա» (նախկինում՝ «Եզդիների ձայն») թերթի ճակատին գրված է. «Ազգությունս՝ եզդի, լեզուս՝ եզդիերեն, կրոնս՝ շարֆադին»։


2. ԵԶԴԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Դեռևս 1828 թվականին, Իրաքի Հանրապետության հյուսիսային մասում գտնվող Ռնդովանի մոտերքում, Մուսուլից ոչ հեռու, եզդի Միրզա աղան և հայ քեշիշ Պոլոն (Պողոս քահանան) 10-հազարանոց հայ-եզդիական զորքով կռվեցին թուրք-քրդական 30-հազարանոց բանակի դեմ, անհավասար և ահեղ մարտերում նրանք անձնական օրինակով ոգևորեցին հայ և եզդի մարտիկներին, կենաց և մահու պայքարում հաղթեցին եռակի անգամ գերազանցող հակառակորդին, ոչնչացրին թշնամու գրեթե ողջ բանակը՝ քաջության հրաշքներ ցույց տալով։ Իր հայ բարեկամների՝ Ռնդովան քաղաքի ուսուցիչ Պետրոս Խազարովի և Կիրակոս Առաքելյանի միջոցով Միրզա աղան նույնիսկ կապեր հաստատեց Կովկասյան առաջին կորպուսի գլխավոր հրամանատար,