Էջ:Heroism of Yazidi nation.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրոնական շարժառիթներով Իրաքի հյուսիսային մասից տեղափոխվում է Թուրքիայի, Արևմտյան Հայաստանի, Կարսի, Մուշի, Վանի, էրզրումի, Դիարբեքիրում Օրթալայի, Կարակոյի, Իգդիրի, Սինակի, Դիգոռի և այլ բնակավայրեր։

Վերջին տարիների նոր տվյալների համաձայն եզդիների թիվն աշխարհում անցնում է երկու միլիոնից։ Եզդիների ամենախոշոր համայնքը մնում է Իրաքը, ուր ապրում է մեկ միլիոնից ավելի եզդի։ Եզդիներ են ապրում Իրանում (100 հազար), ուր նրանք կոչվում են Մալաքե Թաասի ժողովուրդ, Թուրքիայում (50 հազար), Ռուսաստանում (մոտ 300 հազար), Վրաստանում (50 հազար), Գերմանիայում (300 հազար), Սիրիայում (20 հազար), ինչպես նաև եզդիների ստվար համայնքներ կան Հնդկաստանում, Ավղանստանում, (վերջին երկու երկրներում եզդիներն իրենց համարում են Մալաքե Թաուսի ժողովուրդ)։ Հայաստանում եզդիների թիվը հասնում է շուրջ 60 հազարի։

Եզդիների հայրենիքը համարվում է Իրաքը։ Նրանց սրբավայրը գտնվում է Իրաքի հյուսիսում, Լալըշի խոր ձորում, որը եզդիների հոգևոր առաջնորդի՝ Միրի (միրեշեխա) նստավայրն է։

Եզդիների լեզուն (էզդիկի) պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզվախմբին։ Եզդիները դեռևս 11-րդ դարում ունեցել են իրենց այբուբենը 33 տառով, որ ստեղծվել են նեստորական այբուբենի հիման վրա։ Այբուբենն ստեղծվել է շեխ Իսընի միջոցով (կըլըմա մըլըկ շիխըսըն)։ Հետագայում, արդեն 1921 թվականին, հայազգի Լազոն (Հակոբ Ղազարյանը) Հայաստանում ստեղծեց եզդիերեն այբուբեն՝ օգտագործելով հայերեն տառերի գծագրությունը։ 1929 թվականին եզդիերեն այբուբենում օգտագործվեցին լատիներեն տառեր։ Հեղինակներն էին Իսահակ Մորոգուլովը և Արաբ Շամիլովը։ 1946 թվականից սկսեց գործել ռուսերեն այբուբենը, առանձին հնչյունների համար օգտագործելով լատիներեն տառեր։ Նախաձեռնողն էր Հաջիե Ջնդին։

Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, ուր եզդիները գրում են իրենց մայրենի եզդիերեն լեզվով և հանրային ռադիոյով ունեն ամենօրյա կեսժամյա հաղորդում։ Եզդիերենը սովորում են 2-8-րդ դասարաններում, շաբաթական 2 ժամով։ Այդպիսի դպրոցների թիվը Հայաստանում 20-ից ավելի է։ Եզդիերեն ուսուցմամբ դպրոցներ են գործում Արմավիրի մարզի Արտաշար, Ֆերիկ, Զարթոնք, Կոտայքի մարզի Զովունի, Քանաքեռավւսն, Ջրվեժ, Արագածոտնի մարզի Շամիրամ, Ռյա թազա, Ալագյազ, Շենկանի, Դերեկ, Օրթաճիա, Սիփան, Ավշեն, Սանգառ, Ամրե թազա, Ջամշլու, Միրաք, Թալինի շրջանի Հակո, Գյալթո, Սորիկ, Թլիկ և այլ գյուղերում։ Ցավոք, այդ դպրոցների մեծ