Էջ:Heroism of Yazidi nation.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց խիզախությունը, հերոսությունը, անձնուրացությունը, իսկ դրա ապացույցն այն իրողությունը, որ եզդի երիտասարդությունը միշտ բարձր է պահել իր արժանապատվությունը, միշտ արժանացել է իր հայ եղբայրների, հայ ազատամարտիկների, նրանց մարտական ջոկատների հրամանատարների խրախուսանքին ու բարձր գնահատականին։ Եվ պատահական չէ, որ եզդի շատ ազատամարտիկներ արժանացան մարտական պարգևների, մեդալների։

Եզդի ազատամարտիկները գիտեին, որ իրենց թիկունքին կանգնած է եզդի ժողովուրդը, գիտեին, որ իրենց յուրաքանչյուր սխրանք հպարտությամբ է լցնում մայր ժողովրդի սիրտը։ Գիտեին, որ ոչ միայն բարի խոսքով, այլ նաև նյութական մեծ օգնությամբ են եզդիները նպաստում հաղթանակի գործին։ Պետք է հպարտությամբ հիշել, որ Արցախյան պատերազմի ընթացքում Եզդիների միության ջանքերով հանգանակվեց վեց միլիոն ռուբլի, որն այն ժամանակ հսկայական գումար էր և մեծ օգնություն։ Այդ գումարը հանձնվեց Ղարաբաղի օգնության հիմնադրամին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, ազատամարտիկների ընտանիքներին։

Պատերազմն ամեն օր անակնկալներ էր մատուցում, որոնք կարող էին ամեն վայրկյան ճակատագրական լինել ու արժանանալ մարդկային կյանքեր։

Բայց կային նաև այլ իրավիճակներ, երբ մոռացած թշնամու կրակն ու մահվան վտանգը, հաղթում էր կյանքը, ծնվում էին երգեր, որ ոգևորում ու կռվի էին տանում բոլորին։

Ահա մի գեղեցիկ ու սրտամոտ երգ, որ հանպատրաստից հորինեցին եզդի մարտիկները մի մարտից հետո։ Ուզում եմ երգն ամբողջությամբ մեջ բերել եզդիերեն խոսքը ներկայացնելով հայերեն տառերով։

Ահա այն.

ՇԸՌԷ ԵՐԱՍԽԵ
ճըմե ըրըզ տեյը լըմը-լըմը,

էվարդա սըր կավըլա գընդե Երասխեդա գըրտիէ ջըրդա ըջըմը,
Ըրաֆե մըիդանե խուն դըքըշը վակը ճըմը.

Ազիզե Ամար-բավե Սըհիդ ժը Ռըվանէ–
Դըկը գազի։ Գըլի բըրա, իրո Ռավընը վե մըիդանե,

Ըմ գըրըկե սըրե խվը դաինըն բոնա Ռըհինա ըրմինստանէ.