Են հերիք չի՞, վոր քիթ ու ճիտ
Հիմար գլխով տեղովն ամբողջ,
Վողջ և առողջ
Կոկորդիցս դուրս քաշեցիր,
Վերջն ել, մի տես, ինչ հիշեցիր:
Չքվի... ել ինձ չհանդիպես...
Թե չե սևից սև կկապես:
ԿԿՈՒՆ ՅԵՎ ԱՔԼՈՐԸ
—Չնաշխարհիկ
Իմ աքլորիկ,
Ձայնդ զիլ-զիլ,
Վոսկի ծիլ-ծիլ.
Յերգերիդ մեջ
Բյուր յելևեջ:
Կկո՛ւ քուրիկ,
Հուրիկ, բուրիկ,
Քո ձայնն ել ե
Լավ գեղգեղում,
Ծոր ե տալիս
Ու մղմղում:
Յերգ եմ լսել
Յես շատ ու քիչ
Բայց չեմ տեսել
Քեզ պես յերգիչ:
–Իմ բնատուր
Վոսկեփետուր,