Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուզեմ
Լսեմ
Ձայնդ անսպառ,
Միշտ, անդադար:

—Պուճպուճուրիկ
Մի պուտ ջրիկ
Կկու քուրիկ,
Յերդվում եմ յես՝
Վոր լռում ես
Եսչա՜փ պուճո՜ւր,
Սպասելով՝
Իմ աչքերը
Կտրում են ջուր.

Վո՞րտեղից ե
Քեզ եդպես ձայն,
Մաքուր, քնքուշ
Ու զնգզնգան:
Դուք եդպես եք
Ամբողջ ցեղով.
Մի բուռ բան եք
Թեև տեղով,
Բայց ձեր յերգը
Շատ հաջողակ,
Չո՛ւնի, չո՛ւնի
Վոչ մի սոխակ:

11