Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Չոռի մեծը.
Քա՞նիսն յեղավ...
Հինգը, վեցը...
Ա՛յ անամոթ,
Ի՞նչ յերեսով
Դու գեղ մտար,
Ինչ ե, ուրիշ
Տեղ չգտա՞ր..
Գյուղն հիմա՞ր ե,
Վոր թշնամուն
Պատսպարե:

Ով ինչ բրթե,
Են կխրթե:


ԿԱՊԻԿՆ ՈՒ ՀԱՅԵԼԻՆ

Իրեն տեսնելով
Հայելու միջին,
Կապիկը վոտով
Մի բոթեց արջին:

—Քեռի՛, սրա՛ն տես,
Սա ո՞վ ե... գիտե՞ս:
Ես ի՞նչ ռե՜խ ե,
Կնճռոտ տրեխ ե,
Հրե՜շ, ցուցա՜նք,
Պատի՜ժ, փորձա՜նք:

16