Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՜, ի՜նչ պանիր...
Դեղին վոսկի...
Բայց դեռ չառած
Համը իսկի՝
Աղվեսն անցավ
Ծառի մոտով,
Գերվեց,
Երվեց
Պանրի հոտով:

Վազեց, գնաց
Բերնի ջուրը
Յեվ թուլացան
կուռն ու ճուռը:
Են ժամանակ
իրա ձևին,
Ծառի տակից
Աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ,
Փափկամազիկ,
Բացեց լեզուն
Անուշ-մեղուշ,
Թափեց, չափեց
Շաքար ու նուշ:

—Ի՜նչքան լա՜վ ես,
Յես քո գերին,
Քո եդ սևիկ

24