Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԳԱՅԼԱՁՈՒԿԸ

Գանգատ տվին դատարանին, վոր լճակում
Գայլաձկան ձեռից չկա ճար ու պրծում,
Մեծ քանակով փաստեր կային:
Ինչպես հարկն եր՝ հանցավորին
Դատի բերին մի մեծ դաշտում,
Ներկայացրին դատողներին,
Վոր արածում եյին եդտեղ մոտիկ դաշտում:
Սակայն նրանց անունները հայտնի եյին:
Դրանք եյին՝ յերկու եշ,
Յերկու յաբու, և յերկու, թե յերեք ա՛յծ:
Իսկ վորպեսզի ամբողջ դատը լինի կարգին՝
Դատախազի գործը տվին մեր աղվեսին:
Բայց ամեն տեղ լուը կար համառ՝
Գայլաձուկը ձուկ ե բերում նրա համար:
Սակայն ճիշտ վոր անկեղծ եյին դատողները:
Են ել ասենք, վոր են ձկան արարքները
Չեր կարելի թագուն պահել ես անգամին:
Ել ճար չկար՝ հրաման տվին,
Վոր խայտառակ պատիժ տան են հանցավորին,—
Իբրև խրատ իսկույն հանել կախաղան:
«Մեծապատիվ դատավորներ,— աղվեսն ասաց,—
Քիչ ե կախել: Յես մի պատիժ տամ նրան,
Վոր յերբեք մեզ մոտ չի՛ տեսնված,
Յեվ վոր խրատ լինի սաստիկ՝
Պետք է գետում նրան խեղդել»:
— «Շատ գեղեցիկ»
Բղավեցին դատողներր, վորոշեցին,
Գայլաձկան գետ գցեցին: