Ինչքան կուզեն՝ իրենց տանջեն,
Յերբ ընկերներն համերաշխ չեն
Ոգուտ չունեն բռնած գործից.
Ա՛յ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց վոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին
Յեվ յերեքով յեկան սայլին լծվեցին,
Ինչ են անուք,
Ինչ չեն անում,
Սայլը տեղից հո չի շարժվում,—
Շատ թեթև ե բեռը թվում,
Բայց կարապը վեր ե թևում
Խեցգետինը քաշում ե յետ.
Գայլաձուկն ել հո դեպի գետ.
Ո՛վ ե արդար, ո՛վ մեղավոր,
Մենք չդատենք: Բանն այն ե, վոր