«Հարևա՛նս, լսել ես դու բարի համբավ,—
Ներս վազելով մուկը ասաց առնետին,—
Առյուծն, ասին, ճանկն ե գցել մեր կատվին.
Ես անգամին մեր հանգստի ժամը հասավ»:
«Հոգիս, շատ մի ուրախացիր,—
Առնետն ասաց հարևանին,—
Դատարկ հույսեր մի ունեցիր:
Թե վոր գործը հասնի ճանկին,
Առյուծը վողջ հո չի մնա.
Կատվից ուժեղ գազան չկա»:
Շատ եմ տեսել, դուք ել գիտեք ետպես մի բան՝
Թե վախկոտը վախենում ե մեկից սաստիկ,
Կարծում ե, թե բոլոր մարդիկ
Իր աչքով են նայում նրան:
ՋՐԱՂԱՑՊԱՆԸ
Ջուրը ծակեց ջրաղացի ամբարտակը,
Բայց սկզբում այնքան մեծ չեր եդ փորձանքը:
Պետք եր հոգ տանել
Ու անցքը փակել:
Բայց ինչ եք կարծում,
Մեր ջրաղացպանը չի ել մտածում,
Ջուրն ել հոսում ե կարծես սափորից,
Ու քանդում անցքը, քանդում ե նորից:
«Ե՛յ ջրաղացպան, դե ուշք դարձրու,