Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մռայլ, մթին մեջքը պատին,
Մազ-մուզ բիզ-բիզ,
Անկեռ-հաստ վիզ.
Ատամները կրճըտացնում
Յեվ աչքերով սարսափեցնում
Իրա չորս դին,

Շրջապատին:
Ա՛յ, ինչն ե վատ—
Ինքը մի հատ,
Շները շատ:
Տեսնելով այդ՝
Խորամանկը,
Վոր փրկի կյանքը,
Բանակցության տուտը բացեց.
Յեվ այսպես նա խոսքն սկսեց.
—Յես յեկել եմ հաշտվելու, վոչ թե կռվի,
Սուտ ասողի լեզուն լռվի.
Թշնամու դեմ իրար ձեռք տանք,
Հոտի համար մահ ու մեռ տանք:
Անցյալն ե անց, անցուկ, մոռցուկ,
Յես թափելով անկեղծ արցունք՝
Ձեզ տալիս եմ գայլի յերդում,
Վոր յես... «Հերի՛ք, ա՛յ հարևան,—
Գլխվորսպետն ե խոսքն ընդհատում,—
Գլխիս կարդաս գայլ-շարական,
Ինչքան կուզես լեզու թափի,