Կաստամանով[1] ինձ չես խաբի:
Թե քո մազը նոր չալել ե,
Իմն հո արդեն սիպտակել ե.
Յես լավ գիտեմ գայլի բնույթ.
Յեվ ել ունեմ լավ սովորույթ.
Գայլի մորթին դեռ չմաշկած՝
Յես գայլի հետ չեմ հաշտված. Ասաց...
Գայլի վրա շները բա՜ց...
ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ
Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ
Ենքան կաղին զխտվեց,
Վոր ցած ընկավ ու փռվեց.
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
—Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,—
Ագռավի ասավ վերևից.—
Խաղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում ե՝ չորանա,
Ինձ ի՞նչ ոգուտ՝ զորանա.
Միայն կաղին ունենամ,
Ուտե՜մ, ուտե՜մ, գիրանամ: