Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յեկեք ճիշտ կարգ հաստատենք,
Այնպես նստենք՝ վիստվիստենք:
Միխո՛, ալտի դեմ բասով,
Միայն վիստ, վիստ հավասով
Յես ել յերկրորդ ջութակի.
Ճիշտը, առանց կատակի
Այս ե, պա՛ր-պա՛ր հավասար
Պար կբռնեն անտառ, սար:

Նրանք յեղան տեղափոխ,
Բայց համերգն ե անփոփոխ,
Նորը՝ դարձյալ
Հինն ե անցյալ:

Տղե՛րք, հերի՛ք...
Քթից բերիք,—
Եշը զռաց.—
Քիչ սպասե՛ք,
Ուղղեմ ձեռաց
Յես իմ գտած հնարքով.—
Պիտի նստենք մի շարքով:
Լսելով եշ քեռուն՝
Անուն, անուն
Մեծի կարգով
Շարվան շարքով
Լուրջ վայելուչ,
Գործն ելի փուչ:
Խմբի մեջ կռիվ, վեճ,


6