Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղհմ քաղաքի բոլոր մանուկներին՝ 2 տարեկան և դրանից ցած հասակում գտնվող:


ՏԱՂ ՈՂԲԱԼԻ ԽԱՉԵԼՈԻԹԵԱՆՆ ՎԱՌԴԱՊԵՏԻ

ԿԵՉԱՌԵՑՈՅ

(Ամենայփրկչին կերպին դրոշմեալ պատկերին...)

1 Գողգոթա — լեռ որի գագաթին Խաչեցին Քրիստոսին:

2 Յովսեփ Արեմաթացի — մեծահարուստ և պարկեշտ մարդ, որի մասին գովեստով են խոսում Մաթևոս և Մարկոս ավետարանիչները: Եղել Է Քրիստոսի աշակերտներից, վերջինիս մահվանից հետո խնդրում է Պիղատոսին, թոյլատրելու Քրիստոսին թաղելու և թաղում Է վիմի մեջ, որ փորել էր իր պարտեզում:

3 Պիղատոս — Պիղատոս Պոնտացին հիշատակվում է չորս ավետարանիչների կողմից և «Գործք Առաքելոցում»: Պիղատոսը եղել է Հրեաստանի դատավորը, դատավարութեան ժամանակ Քրիստոսին անմեղ է ճանաչում, սակայն կաշառք վերցնելով և ենթարկվելով չաղացած հրեաների կամքին՝ դատապարտում է նրան խաչելութեան:

4 Ռաբի — վարդապետ: Ասված է Քրիստոսի համար:


ԱՅԼ ՏԱՂ ԾՆՆԴԻ Ի ԽԱՉԱՏՈԻՐ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿԵՉԱՌԵՑՈՅ

(Անըսկիզբն մեզ սկիզբն եղեալ, ովսաննայ)

1 Գաբրիել — ըստ քրիստոնեական կրոնի գլխավոր հրեշտակներից մեկը: Մարիամ Աստվածածնին ավետել է Քրիստոսի ծնունդը:

2 Դստերացն Սիոնի — տե՛ս Սիոն:

3 Յորդանան — գետ, որի մեջ Հովհաննես Մկրտիչը մկրտել է Քրիստոսին:

4 Ղևտակտն քարոզութիւնը — ղևտական քարոզներ պահպանված Ղևտական գրքում, որը երրորդ գիրքն է հնգամատեանի մեջ և այսպես է կոչվում, որովհետև պարունակում է հատկպես ղևտացիների