Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և տիրոջ, մարմնի և հոգու նման զուգահեռների հանդիպում ենք հնագույն կրոնական պատկերացումներում, օրինակ, ավեստական գրականության մեջ, ինչպես նաև պավոնական գրականության մեջ թարգմանված բյուզանդացի մատենագիր Փիլիպոս Անապատականի «Հոգե զննական հայելի» գործում («Диоптра» Филиппа Пустынника — «Душезрительное зерцало»):

Որոշ ստեղծագործություններում բանաստեղծի պատգամներն արտահայտում են ժողովրդական առած-ասացվածքներին համարժեք մտային բանաձևումներով, որոնցով նրա քերթվածները կապվում են մի կողմից հայ ժողովրդական բանահյուսության, մյուս կողմից՝ հին աշխարհի իմաստուն մտածողության հետ: Հատկանշական Է «Այս կեանքս է յերազ նըման և խաբող անզերծ յանդիման» սկսվածքով թերթվածը, որը կարծես ժողովրդական ասացվածքների հավաքածու է: Նրանում, օրինակ, կան այսպիսի բանաձևումներ. «Գինին չէ բարի, նա ամէն մեղաց բանայի», «Նման այնոր մի լինիր, որ չափէ զքամին ի սարի», «Չկարէ փայտ մնայ ի կրակն, զի գիտես որ շուտ կու այրի», «Զուրն ու հոտն չեն ընկեր, հակառակ են, եղծանեյի» և այլն:

Խաչատուր Կեչառեցին կենսասէր բանաստեղծ է. այդ պարագան հատկապես երևում է «Եղբարք, ձեզ խըրատ մի տամ» սկզբնատողով քերթվածում, ոտ մեռնողը հրաժեշտ է տալիս հարազատներին, իր որդիներին և խորին թախիծով ողբում է նրանցից հեռանալը: Այս բանսատեղծությունը իր համարժէքներն ունի 15-րդ դարի բանաստեղծ Մկրտիչ Նաղաջի ննջեցյալների վրա ասված ողբերում:

Խաչատուր Կեչառեցին հայ միջնադարյան գրականության մեջ նորարար է վարդի և բլբուլի այլաբանական սիրավեպի իր