Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այլ չար գործովք մեր պատառեցաք,
Զժամն և զաղօթս բնաւին մոռացաք,
Ի պատարագն անգամ չնայեցաք:
Զհովիւ հօտիս մէր բամբասեցաք,
Վարդապետաց հակառակ կացաք,
Զհայր և ըզմայր վիրաւորեցաք,
Զազգ և զազինս ի մէնջ վարեցաք:
Զորբն և զայրին մեք դառնացուցաք
Եւ աղքատաց խոլոռ նայեցաք,
Յօտարըս ւ ի տնանկս ոչ ողորմեցաք,
Դէմ պանդըխտաց զդուռըն փախեցաք:
Ծաղր ու նախատ բազմաց մեք եղաք,
Յերկաթ ու ի նեղ զընդան մեք մտաք,
Յաղքատութիւնս, որ ժամանէ ցաք,
Յայս մեծ դարիս, որ մեք դիպեցաք՝
Ի ձեռըն չար ազգի գրաւեցաք:
Բժիշկ չունիմք ցաւոցս, որ հասաք,
Հագարացոց ազգէն գերեցաք,
Յանօրինաց ձեռն մատնեցաք,
Արենարբու զօրաց նէղեցաք՝
Ճաղաթայից սըրէն խոցեցաք.
Խիստ արժանի եղաք՝ զինչ եղաք.
Վասն չարեացն, որ մեք գործեցաք:

Մեռան իշխանքն մեր ցանկայ
Ի իւրեանց որդիքն ի տղայ հասակի,
Սուգըն տիրեաց մեզ Իսրայէլի,
Լաց՛ ւ աղաղակն մեծ Հռաքելի: