Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քոյին սոսկալի սիրոյդ ես ոչ եղէ արժանի, որբ էի ի ծնողաց, արդ այրի եղե ի գլխոյ: Կարօտին մահճիդ, գիրկս արկանեմ տապանիդ, խոնարհին քո գարշապարիդ, յանձն առնեմ զոգիս քում ոգւոյդ: Զի որպէս հանդերձեալ ես յաստուածոցն խառնիլ երամս, այսպէս և զիս արա քեզ գերեզմանակից և մահակից, զի կին կայսեր ոչ պարտ և պատշաճ է զուգիլ քնդ ումեք:


ԵԹԷ ՆԱԽԱՐԱՐՔՆ ԵՒ ԶՈՐՔՆ ԱՂԵՔՍԱՆԴՐՈՒ ԶՈՐՊԻՍԻ ԿԱԿԱՆ

ԲԱՐՁԵԱԼ ԼԱՆ ԶԹԱԳԱՒՈՐՆ ԻՒՐԵԱՆՑ

Եկայք ի միասին, թագաւորք և իշխանք, կուսակալք և կողմնապահք, կոմս և նախարարք, սեպուհք և ստրատելատք, պատրիկք և պայազատք, ըմբիշք և դիմամարտք, նիզակակիցք և սուսերաւորք, կապարճակիրք և զրահաբարձք, և այլ ամենայն արքունական սենեկի սպասաւորք. վառեցէք զդրօշսն, բարձրացուցէք զնիզակսն, կազմեցէք զերիվարս, փող հարէք պատերազմի, ձայն տուք ի բանակս հազարապետացդ, զի արքայս ոչ է մեռեալ, այլ ննջէ: Եւ գայս ասելով ի յոդր շարժին, պատառեն զպատմուճան, ներկեն արեամբ զերեսս, փետտեն զհերս վարսից, ճողեն զմորուսս իւրեանց, հող զգլխով արկանեն, տան զերեսս միգախառն մոխրի, հնչեն զգալարափողսն, յօրինեն զդամբանականսն. կուտին երամք դասուց, ողբան թշուառապէս, հեծեծեն ողորմագին, յոգւոց հանեն դառնապէս և դաշխուրանն այսպէս հրատարակեն. Տէր արքայ, այսքան ժամանակս աշխատ եղաք ի գործ պատերազմի, ծովակուրս և զազանաբեկ լինելով, ձիւնածեծ և խորշակահար, և զամենայն աշխարհ հարթ և հաւասար առնելով յայս եկեալ հա-